Վերադառնալ ընթերցարան

259 · 04.09.2017

Հավն ու ցավը

260 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Մեր պայքարն արդար է, Կամքը՝ աներկբա, Ամուլսարը սար է, Սար էլ կմնա։

Մեկն է մեր պահանջը՝ Անհանք Ամուլսար, Գեթ մի քայլ նահանջը՝ Մահվան հավասար։

Անկոտրում է կամքը, Մեր ոգին՝ անպարտ, Չի լինելու հանքը Քանի դեռ մենք կանք։

Ամուլսարը սար է, Ու կմնա սար, Սա է մեր պատգամը, Կամքը անսասան։

Ամուլսարի պահապանների հիմնը Խոսք և երաժշտություն Մաքսիմ Գործուն

06.09.2019

Ելավ մի օր մի չալ հավ, Ասաց. - Չալ չեմ, հավ չեմ էլ, Այլ պատվական հնդկահավ, Թեկուզ շան պես հաչեմ էլ։ - Պետք չէ, - ասին, - որ հաչես, Մենք քեզ լավ ենք ճանաչում, Թե այլևս դու հավ չես, Բա ինչո՞ւ ես կչկչում։

Հավը շատ խիստ զայրացավ. - Ի՞նչ եք հապա դուք կարծում, Ո՞նց է հավը առանց ցավ Հնդկահավի ձու ածում։

Այստեղ եկան տեսան, որ Հավը առանց հնդաքլոր, Ձու է ածել՝ մեգաձու, Իրեն ճղել մահացու։

Մելիտոնյանին Հավն ու ցավը 04.09.2017