Լավ ցանած սխտորից վարդի բույր չի գալու, Ձագն ագռավի վարժես՝ սոխակ չի դառնալու, Ինչպես կասեր տատը հայտնի թմրամոլի, Թրմած մորին քաշես՝ դոզա չի տալու։
Երկիր կառուցելը ամեն մարդու գործ չի, Ազգը փորձադաշտ չի՝ ով ինչ ուզի փորձի, Եթե նույնիսկ գիտես՝ ինչն է ցրում գաղջը, Քթով գաջ քաշելով տուն չես կառուցի։
Քանի դեռ չեք թողել պոչ էն իվանի, Քանի դեռ կռվում եք՝ նստած դիվանին, Գաղջը չի ցրվելու, չի լինելու երկիր, Սևով ներկիր էջը վարպետ Ջիվանի։
Սիմանտոն Ասք Ջիվանի
07.09.2017