Աստված մեզանից երես է թեքել, Պուտինն՝ անտարբեր մեր վրա թքել: Մեծերն ուզում են երկիրը ձևել, Ու եթե պիտի դեռ գոյատևենք, Էս խառն աշխարհում խրթին ու խուճուճ, Մեզ պետք է խմբվել թագավորի շուրջ։
Բարդ ժամանակ է, հավատա ախպեր, Ու մենք ազգովի կմնանք անտեր, Թե հանկարծ ձեռքը մեր գլխց քաշի Մեր աղն ու հացը, սխտորը խաշի, Մեր քյաբաբի սոխն ու մեր փրկիչ Սաշիկիս ախպեր Սերժ Ազատիչ։
Էս խառն աշխարհում խրթին ու խուճուճ, Մեզ պետք է խմբվել թագավորի շուրջ։
Բուռնաշ 17․10․15 Բուենոս Այրես
Էն պազի վախտ՝ հոգնած, տանջված, սիրտս կախ, Ամռան շոգին քրտնաթաթախ, քրտնաթաղ, Գործից գալիս, պառկում էի ու մուշ-մուշ Քնում էի՝ առանց ցայվել, առանց դուշ։
Հիմա բիզնես, մյուսից՝ կես, գողանում, Գնում եմ էն Մալդիվներում լողանում։ Յախտա, կածեռ, վիլլա առել Լոսում ես, Գալիվուդի աստղ եմ, նույնիսկ, աստղ ու կես։
Բարերար են էսօր Լֆիկն ու Դոդը, «Վերագտել» նամուս, թասիբն, ամոթը, Մեկին մի հաց, մեկին մի սոխ բաժանում՝ Մայր հողի մեջ փառքի են արժանանում։
Բայց ես ախպեր ունեմ մեջքիս՝ սարի պես, Մեկից ամբողջ գործն եմ տանում, մեկից կես․․․ Գալիվուդի աստղ եմ հիմա Լոսերում, Բայց սիրտ չումեմ էլ էդ մասին խոսելու։
Մեկից մի հաց, մեկից մի սոխ գողանում․․․ Էս վերջերս դուշում էլ եմ լողանում․․․
Ալեքսանդր Սաշ Դուք ձեզ տեսեք
18.10.2017