Դուռը ճռռաց, ու Գագիկը՝ Միտքը դատարկ, սիրտը լիքը, Որպես տիար կոտայքեցի, Ոտք դրեց իր եկեղեցին, Քայլերն ուղղեց դեպի խուցը։ Ծանր էր շատ մեղքի լուծը, Ու Գագիկը մի վայկյան շուտ Ուզում էր տալ կրքին հագուրդ, Մի վայրկյան շուտ ուզում էր իր Մեղքերն անթիվ խոստովանի, Որ շուտ իջնի աչքերին քուն, Խաղաղաղություն՝ տանջված հոգուն։
Դատարկ գլխում հազար մի բան, Ներս մտավ խուց, ուր քահանան Ձեռքին մի մեծ հացի բրդուճ, Ծամում էր լուռ ու անմռունչ։ - Տեր հայր, թողած ժամ, պատարագ, Ի՞նչ ես ծամում այդպես արագ։ - Գուցե արագ, սակայն բարակ Հացին քսած կովի կարագ։ - Կովի կարա՞գ, կովի՞, կարա՞գ․․․ Էս նեղ օրվա՞ն, թանկ ու կրակ․․․ Ինչակա՞ն է: - Զելանդական․․․ _Զելանդակա՞ն, - «Այ քեզ տականք», - Այ քեզ օյին, - հուզվեց Դոդը, - Ախ, Աստված իմ, ինչ ամոթ է, Չէ՞ որ յուղն այդ տեղով թույն է, Խոլեստերինի մի բույն է։ Շատ եմ խնդրում, տեր Կոմիտաս, Գուցե քեզ էլ, մեզ էլ խղճաս, Թողնես ուտել սնունդ այդ պիղծ, Ձեռ քաշես դու այդ կարագից։
Կոմիտասը այլայլված էր, Նրա համար խիստ հարված էր, Մեծ հարված էր նրա վարկին, Սուրբ անունին, պատվին, կարգին։
«Այս ո՞վ եղավ այս ճիվաղը, Ասի՝ բերանս ինչ դնեմ, Այսօր այս է, գուցե վաղը Փորձի ցույց տա՝ ում հետ քնե՞մ։
Չէ, բայց ո՞վ է, այս շուն գողը․․․ Պետք է պատմել Գարեգինին՝ Սա չկարծի՝ վանք շինողը Կարող է մեզ հսկող լինի»։ - Օ, իհարկե, մեծն Գագիկ, Իմ պես համեստ, խոնարհ մարդիկ Պարտավոր են լսել Դոդին, Հետևել Ձեր սուրբ խորհրդին։
Քանզի տերն եք այս կառույցի, Ձերն է մեր այս եկեղեցին, Թող անիծվեմ, դառնամ երեց, Թե անտեսեմ կամքը Ձեր մեծ։ Հենց վաղվանից, պիտի գայի Ու անցնեի դիետայի։ - Փույթ չէ, ոչինչ, թող որ պասի Այսօր անցնի Կոմիտասը։ Խոստանում եմ, սրա մասին Չի իմանա վերադասը։ Չի իմանա Գարեգինը․․․ Բայց դու գիտես դրա գրնը, Երկու շքեղ ուկրաինուհի, Մի մերսող ու մի պարուհի։
Կոմիտասը խնդաց բարձր, - Աստված ների, բերի դարձի Մեզ բոլորիս այս սուրբ հողին, Մեկն էնպես է պարում ձողին, Էնպես ճկուն, էնպես դյուրին, Անտարբեր չի թողնի հյուրին։ Երեկոյան Ձեզ կսպասեմ․․․ Տեղը գիտեք, դե էլ չասեմ։
Պ.Ա.Ս. Բալլադ բարերարի և բարերարի բարերարի մասին
26.10.2017