Վերադառնալ ընթերցարան

268 · 24.10.2017

*"հա - հա" ( :D ) ով առատ

269 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Ընկերը՝ Աստըծու նվեր է, Ընծա է՝ երկնային պարգև, Ու, եթե Աստված քեզ տվել է, Պարտավոր ես սիրես ու հարգել։

Ընկերը քո նեղին հասնողն է, Քո պարտքը քո տեղը փակողը, Ընկերը եղբայր է, ծնող է, Սրտիդ փակ դռները թակողը։

Ընկերը ընծա է, պարգև է, Ունակ է սիրել ու լացել, Ունակ է՝ հանց Սահակ Պարթևը, Ընկերոջ աչքերը բացել։

Ընկերը կամուրջ է, անցում՝ Լայքաշատ, հահառատ* ու ջերմ, Ես գոհ եմ իմ բաժին Աստծուց, Որ ձեզ պես ընկերներ ունեմ։

Ջերմաչափ 360 աստիճան ըստ ֆարենհայթի

*«հա-հա» (:D)-ով առատ

24.10.2017