Բարև, բարև քուրս, հազար բարև։ Վաղուց չես երևում մեր մսի խանութը։ Ճիշտն ասած, մի օր եկա ձեր տուն, քուր ջան, դու գիտես ես քեզ ինչքան եմ հարգում ու սիրում։ էկա, ասիմ՝ տենամ քուրս ոնց ա, քե՜ֆ, հա՜լ հարցնեմ, կարող ա մի բանով ձեռ քցելու, հասնելու կա։
էկամ, լիֆտը սեղմիմ, սպասիմ, սպասիմ՝ չեկավ, ասիմ կարողա կոճակը լավ չի ախշատում՝ սեղմիմ՝ պահիմ։ Պահիմ, պահիմ, սպասիմ, սպասիմ, տեսամ՝ չէ, անտերը չի գալըմ։ Մեկ ասիմ՝ հետ էթամ, մեկ էլ ասիմ՝ լավ դե հասել եմ կողի շենք՝ ոնց մի հատ չհելնեմ, տենամ՝ քուրս ոնց ա, մի հատ քեֆ, հալ հարցնեմ, կարող ա մի բանով ձեռ քցելու, հասնելու կա։ Ոբշեմ, ոտով հելամ։
Հելամ, հելամ, ճամփին ձեր շենքի Գրիշին տեսամ՝ երրորդ հարկին Գրիշին, քուրս։ Հաստատ կիմանաս իրան, վարսավիր Գրիշը։ Գրիշի հետ վեցը ամիս մի կամեռ ենք նստե։ Իրար հետ նստե, իրար հետ է հելել ենք՝ մի ամսվա տարբերությամբ։
Զոնում մենակ իմ ու պալաժեննու մազերն էր կտրում։ Հելնելուց հետո իմը կտրում ա, պալաժեննունը՝ չէ (բու-հա-հա-հա), կատակ եմ անում քուրս՝ պալաժեննունը ո՞նց կկտրի, ինքը՝ ազատության մեջ, էն մեր ախպերը՝ նեղության։ Ոբշեմ, քուրս, Էս Գրիշին վաղուց չէի տեսե, դե, կայնան մի երկու բերան դեսից-դենից խոսացինք, մի քիչ էլ, ճիշտն ասած շունչս տեղը բերիմ ու հելամ ձեր յան։
Հարգը տոշնի չէի հիշում, բայց ուսիլով հարցուփորձ արիմ՝ իմացամ։ Էկամ, դուռը ծեծիմ՝ բացող չեղավ։ Էլի ծեծիմ՝ էլի բացող չեղավ։ Ասիմ՝ կարողա քնած եք՝ մի քիչ ուժեղ ծեծեմ, ծեծիմ, էլի բացող չեղավ։ Հետո զանգը տվիմ, էլի չբացիք։ Ասիմ՝ կարողա տունը չես, բայց նաֆսյակի էլի ծզանգը տվիմ, դե, բայց էլի չբացիք։
Ըտե ձեր կողի հարևանը հելավ․ թե ո՞ւմ եք ուզում, ինչի՞ եք դուռը ջարդում։ Ես է ասի, քուր ջան, վալնավատ մի էղի, ամեն ինչ տոշնիա, եկել եմ մեր քվորը տենամ ու լրիվ մաքուրով։ Էնի՝ թե բա, բա էդ ո՞նց մաքուրով, որ։ Դե, չնեղանաս, քուրս, բայց ոնց ասում են՝ լրիվ կնգա խելք, ջոգում ես, ինձի ասում ա, թե՜ բա, էդ ոնց մաքուրով։ Վռոձի մաքուրով կարա մի հարուր ձև ըլնի։ Ասիմ, լսի ընգերուհի ջան, մաքուրովը էնի ա, որ մաքուր սրտով ու մաքուր մտադրություններով էթում ես մեկի օջախը, որ էդ մարդուն ավելի մոտիկից ճանաչես ու եթե պետկա, դաժե ձեռը խնդրես իրա ախպերներից ու խոսկի իրա ծնողներից։
Ըտե, ոնց որ հասկացավ, որտև տոնը փոխեց ու թե բա՝ փաստորեն եկել եք Սեդային ուզելու մտավ տուն ու դուռը փակեց։ Ես էլ մի հատ կանտրոլնի էլի ձեր զանգը տվիմ, դուռը ծեծիմ, տեսամ, որ բացող չկա՝ թողիմ, գնացիմ տուն։
Փաստորեն անունդ Սեդայա՞, քուրս։ Ինչ էլ լավ անուն ա։ Իմ ամենասիրած անունն ա։ Սեդա։ Ընենց, որ քուրս, ուրիշ բան չմտածես ես եկել եմ ձեր յան
Հիմի, քուրս, լավ ա, որ քեզ տեսա։ Ես որոշել եմ ընտանիք կազմեմ։ Կարողա՞ ուզես ընտանիք կազմենք, քանի տուն չես գնացել։
Խնամախոս ըստ Սիամանթոյի համանուն մանթոյի
07.11.2017