- Բարով եկար, - ասիր Ու բացեցիր դուռդ, Հավաքեցիր բուռդ Տառապածիս:
Մեղմ շոյեցիր, -Խոսի՛ր, Քչախոսս, լուռդ, Մոլեգին իմ հուրդ Կառափնածին։ - Արի՛, օգնի՛ր, հասի՛ր, - Սուտ կանչեցիր մոտդ: - Կարոտել եմ հոտիդ, - Շշնջացիր,
Բայց ծածկոցով խսիր Պարուրելով սուտդ, Քրքջացիր՝ Հուդա, Մի՛ շնացիր։
Ճանաչեցի քեզ, սե՛ր, Ու այդ պահից եղեր Քո ստվերն եմ եղել Մտացածին։
Սեր Խուժան Վարուժան
12.11.2017