Օ՜, Հայրենիք վեհ ու վսեմ, Քաջ զավակներ մեր հայրենյաց, Լսեք՝ սրտիս խոսքը ասեմ, Որպես հոգուց ծնված կենաց․
Այս բաժակով գինարբուքի Խմում եմ ես մեր կենացը, Որ միշտ հաղթի հայը թուրքին, Ու միշտ լսվի թուրքի լացը։
Խմում եմ ես, որ այսուհետ, Մեզ պահապան լինի խաչ, Ուր էլ գնանք, միշտ հայի հետ Լինի Տիրոջ օրհնած աջը։
Մեր հայրենիք, այսօր, ահա, Մենք կանգնած ենք քո սահմանին, Ու լուսավոր հույսով վաղվա Աչք չենք թարթում հանդեպ մահի,
Եվ ուրեմն, կյանքում երբեք, Չենք դառնալու մենք դասալիք, Ինչ ել լինի, պիտի երգենք Խրոխտ երգը Ասալայի։
Զավակներիդ տառապանքը Հայրենք, քեզ լինի նվեր, Մի քոռ գրոշ չարժե կյանքը՝ Քանի դեռ մենք մեզ չենք զոհել։
Էմմի (Քնարիկ) Պաթոսյան 16 տ. Մենք չենք լինի դասալիք
15.11.2017