Վախ, ես քոռանայի, զրկվեի աչքի լույսից, Թող, որ չտեսնեի այս դավաճանությունը, Մեր դարավոր եղբորը կտելով վերջին հույսից, Մենք նրան հրահրում ենք նոր ցեղասպանության։
Ոչ ոք մեզ չի տալու իր լավ բարեկամին, Մեզ չեն սատարելու, կանգնելու ուս ուսի, Այս ասոցացումը, կործանման մեզ կտանի, Եթե հանկարծ երես թեքենք եղբայր ռուսից։
Արջը ինչքան էլ սատկի, մորթին իշաբեռ է, Եկեք, լուռ հրաժարվենք, այս ասոցացուցմից, Մեզնից հեռու մնա Եվրոպա սրտամեռը, Որ Աստված հեռու պահի ռուսի ցասումից։
Արտաշես Մ․ Գեղամյան Ձայն բարբառո ԵՏՄի
24.11.2017