Վերադառնալ ընթերցարան

277 · 24.11.2017

Պաոլո Կոելիո

278 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

- Ղառը ութ - Սիրտը ինն - Քյափը տասը - ․․․ - Սերժիկ խոսա, էլի աչքդ կպա՞վ։ - Վայ, Վլադիմիրչ ջան, սաղ գիշեր աչք չեմ կպցրել, երազիս․․․ - Խոսա - Հա, ի՞նչ եք խոսացել։ - Ալիևն ասել ա՝ Ղառը ութ, Մերկելը՝ սիրտ իննը, ես՝ քյափ տասը - Հիմի ի՞մ հերթն ա - Հա, արա՛, սպանիր, խոսա՛․․․ - Ընկերոջս ղառը մի հատ ավել․․․ - Հոպ, հոպ, իա՜, Սերժի՞կ, մի հատ զարթնի - Ինչ ա՞ եղել, Վլադիմիրիչ ջան - Այ տղա, ի՞նչ պիտի լինի՝ ղառը իմ ընկերն ա խոսացել, ի՞նչ «մի հատ ավել»։ - Արա՜, հա՜))) ես գիտեմ, թե դեռ Ալիևի հետ եմ պառ նստած - Խոսա - Ծյոծը ի՞նչ էր խոսացել։ Արա, թե էս որտեղից բերիք կպցրիք սրան իմ յախին։ Յախկ, արա, յախկ։ Նորմալ խաղում էինք էլի, ամենքս մեր պառի հետ իրար հասկացած, իրար հետ լեզու գտած։ Հիմի, ոչ սա ա մեր լեզուն հասկանում, ոչ մենք՝ սրա․․․ - Սերժիկ շատ ես ավելորդ բաներ խոսում։ Ղոզ խոսա - Ասիք, ծյոծը ի՞նչ էր խոսացել - Սիրտ ինն - Սիրտը տասը - Արա լավ դու ինադու ես անո՞ւմ, տաս ես եմ խոսացել քյափը - Հա՞, լավ, դե ուրեմն ընգերոջս սիրտը լավ ա, սիրտը տասմեկ, մի հատ էլ պաձեռժկա՝ տասներկու - Հոոոպ, արա, էս ինչ բազառ ես սարքել ստեղ։ Ասել ենք՝ չոր թիվ ենք խոսում։ Էլի սկսի՞ր քո Մոնտեկառլոյի մուտիտները։ - է՜, լավ էլի, Վլադիմիրիչ, անցած կռուգ ես ու դու պառ էինք, ինչ ուզում խոսում էինք։ - էդ անցած կռուգ էր։ Հետո էլ դու ասիր, որ Մերկելը լեզու չգիտի, իշմարները չի հասկանում՝ եկեք չոր թիվ խոսանք։ Ըտե՞նց ա, թե չէ․․․ - Հա․․․ - Բա հա ու ջան։ Բա դու հիմի էկել, իշմար ես ֆռռացնում։ Բա դա ո՞նց հասկանանք․․․ - Նայի, Վլադիմիրիչ ջան, անցած կռուգ Իլհամն ու Լուկաշն էին պառ, ճիշտ ա՞․․․ - Ասենք թե ճիշտ ա, հետո - Հետո են, որ ես ու դու իշմարով էինք խաղում, Իլհամն ու Լուկաշը չոր թիվ։ Ճիշտ ա՞ - Ճիշտ ա, հետո՞ - Հետո, էն, որ հիմի դու ու Իլհամը առանց իշմար խաղացեք, ես մի քիչ ծյոծի հետ իշմարով խաղամ, որ սա մի երկու բան սովորի էս խաղից։ Թե չէ, ախպեր, ես ինչքան սրա հետ պառ նստեմ՝ հա էլ կրված եմ դուրս գալու․․․ - Լսի, Սերժիկ, քեզ չթվա, թե ես լեն օրից եմ նստել սրա հետ մի սեղանի շուրջ։ Ինձ էլ են զոռով նստացրել, ընենց որ, արի կլինի՞, էդ աֆերիստություններդ մի կողմ դիր ու գոնե մի անգամ մարդավարի խաղ խաղա․․․ - Հա՞, ըտե՞նց, իշմար չկա՞ - Չէ, չկա - Դե, որ ըտենցա, էն ասոցացման համաձայնագիրը ստորագրելու եմ - Պահ, ստորագրում ես՝ ստորագրի։ Բան գտար վախացնելու․․․ - Չես հավատո՞ւմ․․․ - Լսի, հավատում եմ, թե չեմ հավատում, դու հետս էդ տոնով չխոսաս․․․ - Լավ։ Սիրտը կապուտ - Սիրտը կապո՞ւտ - Հա, ընկերոջս սիրտը կապուտ - Բլեֆ ես անո՞ւմ, Սերժիկ - Չես հավատում՝ քռիս տուր - Քռիս եմ տալիս, տղա ես հանի․․․ Իլհամ գրի սրա Ղառը կապուտը - Ղառ չէ, ընգերոջս սիրտն եմ ասել կապուտ - Սկզբից ղառին էիր ավելացել․․․ - Սարքո՞ւմ եք - Չենք սարքում, Իլհամ խաղա, խաղը քեզնից ա - Տատուս գերեզման սարքում եք։ Մերկել խոսա, սարքում են գլխիս, մի բան ասա, ինչի՞ ես բերանդ ջուր առել նստել։ - Մերկել, Մերկել, Մերկել․․․մի քիչ առաջ ծյոծ էի․․․ հենց տեղդ նեղվում ա, նոր ես չէ ինձ հիշում, այ չաթլախ․․․Էդ թուղթ ու գրիչ տուր ստեղ, արա, Իլհամ ես, ինչ ես։ Գրեցի սիրտը կապուտ։ Ումից ա խաղը․․․ Խաղա․․․

Ղառի կառոլը Պաոլո Կոելիո

24.11.2017