Վերադառնալ ընթերցարան

278 · 25.11.2017

Կիսիլյովի ողբը

279 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Մենք, ախր, ինչպես ենք մտածել մինչ այժմ․ Կարծել ենք, Հայաստանը մերն է, Ասել ենք՝ հարազատ են, ընկեր են, չարժի, Որ թողնենք անոթի մեռնեն։

Ասել ենք, թե՝ հավը թռչուն չի, որ փախչի, Ո՞ւր պիտի գնան մեր ձեռներից, «Հայաստան»․․․ եղածը գոմեր ու փարախ չի՞, Ցիրուցան փռված լեռներին,

Հարյուր մեկերորդ կարմիր բանակը, Երբ որ պետք լինի՝ ձեռաց, Հայերի կոկորդին կդնի դանակը՝ Կպահի ողջ, կամ թե մեռած։

Բայց հիմի, ինչ պարզվեց գործերից մեծերի՝ Գնացին եվրոպա հայերը, Ու ցարին ցույց տվին՝ էս դարում ձեր ձեռից Թռչում են նույնիսկ հավերը։

Ա․ Ս․ Քուշկյան Կիսիլյովի ողբը

25.11.2017