Վերադառնալ ընթերցարան

279 · 29.11.2017

Տղմուտ գետի աջ ափից

280 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Միայն թե շատ հեռու մի գնացեք՝ մի օրվա ճամփից հեռու, Ոտքով, մեքենայով, նավով, գնացքով՝ մի օրվա դարձեք հերոս։

Հետո էլ, ինչով որ գնացել եք, Երբ հետ գալու լինեք՝ եկեք նրանով, Որ չասեք, Հայրենիքը հեռացել է, Տոմս չկա, թե գանք օդանավով։

Մասիսն ու Արարատը նույնը չեն, Չնայած երկուսն էլ գտնվում են մի մարզում, Մասիսի բնիկները քրդեր չեն, հույներ չեն, Արարատի Ցեմենտը չեմպիոն է մարզում, Ու միայն Սիսն է, որ խորթ է ու լքված է, Ինչպես մեռած հարևանի լվացքը։

Թվում է՝ Բոսֆորը մեզ ինչ, ո՛չ ծով ունենք, ո'չ նավ, ո'չ ֆլոտ, Բայց էնտեղ ծերերին խնամող, ծերը ծերին հասցնող ծեր ունենք, Նարդի խաղացող ու բազարբլոտ։ Նրանց դեռ ճանաչել է պետք, Նրանց մասին դեռ պետք է մտածել, Չկորչեն անհետք, Կարելի է կարծել՝ Մայր են, հայր են, մեղավոր, անթերի․․․ Մոլորվել են հեռավոր Բոսֆորի ափերն։

Մի օրվա ճանապարհ գնացեք, Գրանցվեք, գրանցեք, Բայց էլի հետ եկեք, Ապրելը ուշ չի երբեք։

Գարեգին Միսկարյան Հայ-թուրքական Տղմուտ գետի աջ ափից

29.11.2017

    «Տղմուտ գետի աջ ափից» · «Դիմագիծ» | Գարեգին Միսկարյան