Վերադառնալ ընթերցարան

283 · 03.12.2017

Ի՛մ Սեր, ի՛մ Հավատարիմ։

284 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Եկար ու տեր եղար ինձ, Եղար ինձ ապաշխարանք, Ցրեցիր ցավ ու կսկիծ, Ժպիտս, խինդս դառար։

Եկար ու ասիր՝ արի՛, Ե՛կ, նստի՛ր հետս սեղան, Ասացիր՝ դարդ մի՛ անի, Նեղ օրվաս ընկեր եղար։

Ու ոպես բախտի նվեր, Խելագար, խենթի նման, Մտքիցս կախ եմ տվել, Պատկերդ իբրև հմա։

Քո միջով, որպես մահի, Կյանք մտա, ավատա՛ր իմ, Ի՛մ Շիվա, ի՛մ Անահիտ, Ի՛մ Սեր, ի՛մ Հավատարիմ։

03.12.2017