Վերադառնալ ընթերցարան

286 · 08.12.2017

Լախատրոն.ամ

287 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Չորս տառից բաղկացած գրելու միջոց, սկսվում է Գ տառով վերջանում է իչ վերջածանցով։ Չորս տառ, գրելու հարմարանք, միջոց։ Ասեմ, որ մատիտը չէ։ Ոչ, մատիտն է և ոչ էլ ֆլոմաստերը։ Դրանք 4 տառ չեն։ Իսկ մեզ պետք է 4 տառով։ 4 տառով, որը սկսվի գ տառով։ Այն հանդիսանում է գրելու միջոց։ Զանգահարեք մեզ և ասեք ճիշտ պատասխանը։ Իսկ ճիշտ պատասխանն է 4 տառից բաղկացած գրելու միջոցը, որը սկսվում է Գ տառով և ավարտվում իչ վերջածանցով։ Զանգահարելով մեզ և հայտնելով ճիշտ պատասխանը դուք կարող եք շահել 100 հազար դրամ։ ՀԱՐՅՈՒՐ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ։ ՀԱՐՅՈՒՐ ՀԱԶԱՐ։ Դե ուրեմն ժամանակ մի կորցրեք, զանգահարեք հենց հիմա և ստացեք ՀԱՐՅՈՒՐ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ շահելու հնարավորություն։ Հիշեցնեմ, որ գաղտնապահված է 4 տառանոց բառ։ Ընդամենը 4 տառ։ Գ տառով սկսվող և ԻՉ վերջածանցով ավարտվող գրենական պիտույք։ Ասեմ, որ այն օգտագործում են մեծերը և փոքրերը։ Լինում է թանաքով և գելով։ Առավելապես տարածված կապույտ թանաքովը։ Եվ այսպես մենք ունենք առաջին զանգը։ Ալյո, ալյո, մենք ձեզ լսում ենք։ Ալո, դուք եթերում եք։ Մենք լսում ենք ձեզ։ Ալո՞։ Ցավոք սրտի մենք չկարողացանք կապ հաստատել մեր հեռուստադիտողի հետ։ Բայց չենք վհատվում։ Զանգահարում ենք և ստանում հարյուր հազար դրամ վաստակելու հնարավորություն։ Զանգահարեք և հայտնեք մեզ, թե որ բառն է գաղտնապահված։ Այն իրենից ներկայացնում է գրենական պիտույք, կազմված է ընդամենը չորս տառից, առաջին տառը Գն է, վերջին տառը Չն։ Բառն ավարտվում է ԻՉ վերջածանցով։ Եվ այսպես մենք ունենք ևս մեկ հեռախոսազանգ։ Ալյո, բարև ձեզ, դուք եթերում եք։ Ալյո, մենք լսում ենք ձեզ։ Ներկայացեք, խնդրում եմ, Արման։ Արման շատ հաճելի է, որ դուք միացել եք մեր եթերին։ Հիշեցնեմ, որ գաղտնապահված է 4 տառից բաղկացած գրենական պիտույք, որով գրում են գրեթե բոլորը։ Այն մատիտը չէ և ռետինով չի մաքրվում։ Ո՞րն է ձեր տարբերակը։ «Գզի՞չ»։ Ցավոք։ Ցավոք, հարգելի հեռուստադիտող դուք սխալվեցիք։ Դուք տվեցիք սխալ պատասխան, չնայած որ այնքան մոտ էիք հաղթանակին։ Ասեմ, որ «գզիչ» գզելու միջոց է, իսկ մեզ պետք է գրելու միջոց։ Գրելու, և ոչ թե գզելու։ Զանգահարեք, զանգահարեք հենց հիմա, քանի դեռ ունեք հաղթելու հնարավորություն, քանի դեռ տրված ՀԱՐՅՈՒՐ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ շահելու հնարավորություն։ Մենք սպասում ենք ձեր զանգին։ Երանի ձեր հավեսին, որ այսքան կարդացիք։ Այո, այո, այո․․․ դա գրիչն է։ Ցավոք այսօր հաղթող չունեցանք։ Բայց ոչինչ, գումարը կտեղափոխվի հաջորդ փուլ։

Լախատրոն.ամ 08.12.2017