Վերադառնալ ընթերցարան

287 · 09.12.2017

Քրիստոնեադեմագոգիական կուսակցության հիմնադիր Խոսքով Անհարթության

288 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Ի՞նչ ուտի աղքատը խեղճ՝ Կարտոլով կարտոլ ուտի, Կամ խաշած, կամ էլ պլեճ, Թե սոված, թե անոթի։

Կարտոլում շատ է օսլան՝ Դարձնում է եռանդով լի, Ինչ ուտի աղքատն ասլան՝ Կարտոլից լավը լինի։

Թանկանա կարագը թե, Ու միսը՝ լինի ոսկի, Աղքատի համար հոգ չէ, Նա դարդ թող չանի իսկի,

Չէ որ միշտ միս ու կարագ՝ Կարտոլ էր՝ խաշած, պլեճ. Պարզապես կտրեք բարակ, Կամ դանդաղ խաշեք մի քիչ։

Քրիստոնեադեմագոգիական կուսակցության հիմնադիր Խոսքով Անհարթության

09.12.2017