Վերադառնալ ընթերցարան

288 · 10.12.2017

Հայ էլի

289 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Ո՞ւր գնա հայը, Ո՞ր քարին խփի գլուխը անտեր՝ Խորթ է Ալթայը, Չուկտկան՝ օտար, Յամալում՝ ձմեռ։

Ի՞նչ անի հայը, Ո՞ւմ գանգատ գնա, սիրտն ո՞ւմ դեմ բացի, Ո՞վ է իր թայը, Բոլորը կորան՝ բացի վրացին։

Աշխարհը նեղ է, Էլ էն առաջվա լեն ու բոլը չի, Հայն էլ զուր տեղը Աշխարհեաշխարհ թափառողը չի։

Աշխարը նեղ է՝ Սիբիրն ու տայգան հասել են շեմին, Հայը հողեղեն՝ Հայրենի հողում քանց օտար է մի։

Ո՞ւր գնաց հայը, Էլ քարափ չկա չար աչքից հեռու, Դարեդար, հա էլ. Բախտի հալածյալ՝ ընկած դռնեդուռ։

Սուրեն Սպանդարան Հայ էլի

10.12.2017

    «Հայ էլի» · «Դիմագիծ» | Գարեգին Միսկարյան