Չլիներ այսօրն ու երեկը, Վաղվա մեջ վաղը չէր լինի, Չէր լինի գիշեր ու ցերեկը, Աստղերի խաղը չէր լինի։
Չլիներ՝ թե գորգը մտքի, Մեր տորքը շինել չէր լինի, Ու խոսքը չէր հասնի երկինք, Երազը հինել չէր լինի։
«Չլիներ», «չէր լինի»- չկա, Անքակտ է ու պիտի լինի, «Հնազանդն ու Տերը» վկա, Ադաթին տուրք պիտի լինի։
Սեղանին զոհ պիտի լինի, Որ Աստծու դժարը չգա, Ու Տերը գոհ պիտի լինի, Թե զոհը նոր զոհեր չտա։
Լա Մայոնեզ 16.12.15
Կերել էր Բորշացուն Մացոն, Ու Օլյան ներել էր: Ներել ու սիրել էր։ Ներել էր, Որ Մացոն Հացով Կերել էր Բորշացուն։ Սիրել էր, Որ կծուն Կերել ու Չէր լացում։
Մի ցցուն Օրինակ ազգերի բարեկրթության Ու մետրո Բարեկամության Մասին, Միասին։
Օլյան ու Մացոն։
Սիրել էր Օլյան Մացոյին, Ինչ է թե Մացոն Սիրում էր Ցոյին։
Օլյան էլ, Իր ախպեր Կոլյան էլ, Մացոն էլ, Սիրում էին Ցոյին։
Հետո Օլյան սիրեց Մացոյին, (Ինչ է թե Մացոն սիրում էր Ցոյին), Ու հետո Մացոն Սիրեց իր ընկեր Կոլյայի Քրոջը՝ Օլյային։
Մի օր էլ, երբ մեռավ Ցոյը, Ինչ փչեց խելքին Մացոյի, Մոտեցավ Կոլյային, Թե՝ Հայաստան եմ տանում Օլյային. - Քաղաք Օդեսա՝ Ե՞ս՝ Մացո՞ս, տնփեսա՞։ Չլինող բան է սա։ Գալիս է՝ թող գա, Չի գալիս՝ Զոռով կտանեմ, Ի՞նչ անեմ։ Կտանեմ Երևան, Կամ Սևան, Կամ թեկուզ Մարտունի, Կապ չունի։
Կոլյան էլ ինչ անի, Ոնց անի, Կանչում է Օլյային, Ու Օլյան Լռելայն կռանում, Խոնարհվում մայր հողին՝ Ընտրում է Մացոյին։
Օ՜, Օլյա՜, Օ՜, լյա՜, լյա, Ինչպիսի մսացու, Ուղղակի մահացու՝ Դոշի քիթ ու սուկի, Գազարի, բազուկի Ու սոխի Ապագա Տապակա․․․ Սոխ ասի՝ հիշեցի. Նեմեցի Ու ռուսի կռիվը ո՞նց պրծավ։ Նեմեցը պարտվե՜՞լ է։ Լավ․․․ Եղավ․․․
Ո՞նց կերավ Անիրավ Էն Մացոն Բորշացուն։ Ու միսն էլ Արել էր Տոլմացու․․․ Ա՜խ Մացո, Վա՜խ Մացո։
Միշա էր, Միխո էր, Միխեիլ, Միխաիլ, Միշանյա։ Եկել էր, որ դառնա Ու դարձավ։ Պլաններ, Պլաններ, Պլաններ Ու մտքեր, Ու մտքեր, Ու մտքեր։ Եկել էր, որ շտկեր Օդեսան, Բայց տեսան, Որ վատ բան Կա մտքին՝ Կարող է և շտկի, Ամեն ինչ արեցին՝ Էլ պատեր շարեցին, Էլ ճամփեն փակեցին, Որ հանկարծ Ու հանկարծ Չփոխի Օդեսան․․․ Ու հասան։
Մացոն եղել էր Թիֆլիսում, Եղել էր Նավթլուղ, էլիավա, Ու բնավ կածիքը չէր կիսում՝ Էնտեղի վիճակը, թե լավ ա։ - Իհարկե, ասֆալտ են արել, Իհարկե, մայթերն են մաքուր, Բայց ասենք, մեքենա վարել, Չի լինում էդ անտեր քաղաքում։
Հետո, տես, ասում են, թուրքերը Առել են Բաթումի կեսը, Բոշչալուն՝ թուրքեր ու թուրքեր են, Չես տեսնի վրացու երեսը։
Մի հիսուն տարի էլ անցնի, Վրստան՝ վրացի չի մնա, Քեզ ասեմ՝ հայերից բացի, Ով կարա թուրքին դեմ գնա։
Դուք մտեք խնդրում եմ Էլիավա, Ու տեսեք ինչ փնթի խոզեր են՝ Կեղտի ու յուղի մեջ մի թավալ․․․ Հանցանք է նման բան ուզելը։
Մեզ պետք չի նմանվել վրացուն, Հետևել գունավոր վարդերին, Քայլ առ քայլ, անցնցում զարգացում, Ահա մեր պայքարը անթերի։
Շատ ուշ էր, Երբ Բուշը Փորձ արեց, Որ օգնի վրացուն։ Էդ հարցում Ահագին Քաշեցին Սահակին։ Սահակը կորցրեց հողերը, Չօգնեցին ոչ Բուշի փողերը, Ոչ Մակի բանաձև-տողերը:
Թամազ Շարունակաշվիլի
16.12.2017