Վերադառնալ ընթերցարան

290 · 13.12.2017

Ս․Ա․Լ․

291 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Դաս եմ տալիս բիզնեսի, Ընձի, քեզի ու մեզի, Գործի տեղեր եմ բացըմ, Խեղճերին չեմ հալածըմ։

Ի՞նչ եք ուզում էլ Ընըձնից, Դուք հոգիառ եք, իմ արև, Էդ ձեր դաժան հարցերից, Չեմ իմանըմ ուր փախնեմ։

Աժժ ջան, մի հատ յան տուր, հա՞, Մատդ աշկս ես կոխում, Ո՛չ մեղրով եմ, ո՛չ գաթա, Ո՛չ փախլավա, ո՛չ լոխում։

Աժ էթա՞մ, թե՞ Սիթի, Ուտեմ քյաբաբ ու փիթի, Հարցդ կտրեմ լավաշով՝ Ես միամիտ, դուք բիթի։

Երրորդ տունը հումոր ա, Բիզնես չունեմ, հըլը որ, ԱԺ մտա՝ ես կորա, Դառա անգործ հալևոր։

Ս․Ա․Լ․ 13.12.2017