Անծայրի, անհունի նման, Իմ հոգին տխուր է, խռով. Չգիտեմ, այս տարվա տոլման Կաղամբո՞վ եփեմ, թե՞ թփով։
Կաղամբն էլ՝ կաղամբի թթվո՞վ, Թե՞ գնամ թարմ կաղամբ գնեմ։ Բռնեմ ու տո՞րթ թխեմ ձվով, Թե՞ մեղրով շերտավոր դնեմ։
Անծայրի, անհունի նման Իմ հոգին տխուր է, խռով, Տեր Աստված, ո՞ւր թողնեմ գնամ, Հոգսերի աշխարհից այս ծով։
Տան կնիկ Դարդս պատմեմ Մասիսին
31.12.2017