Դու քնի․․․ ես՝ ինչ կա, կգրեմ քեզ համար․․․ Կպատմեմ ամենի մասին. Ամպերի, արտերի, անձրևի, անհամար Աստղերի, Նեպտունի ու Մարսի․․․
Եվ մարդկանց ու Աստծո, սրբերի, կույսերի Կրքերից, մեղքերից՝ անցողիկ, մնայուն, Կպատմեմ բյուրավոր իղձերից, հույսերից, Աշխարհից՝ փոփոխվող, անկայուն։
Դու քնի, ինձ համար դժվար չէ քեզ համար գրելը՝ կգրեմ քանի կաս․․․ Միայն թե՝ դու լինես ու կարդաս․․․
Ղուշգիր Քնած դշխուհի 3.01.2018?
- Բարև ձեզ․․․ - Բարև, ո՞ւր ենք գնալու։ - Մարաշ․․․ - Նստեք․․․ Աչքով չտամ, էսօր գործերս լավ են գնում, մեկին իջեցնում եմ՝ մյուսը նստում է։ Նոր էլ, 30 վայրկյան չկար, որ մեկին իջացրեցի՝ դուք նստեցինք։ - Հա, տեսա, երևի անձրևային եղանակն է պատճառը։ - Երևի․․․ Ճանաչեցի՞ք իջնողին - Անկեղծ ասած՝ չէ, ուշադիր չէի - Ո՞նց․․․ տեսած կլինես Յութուբով - Հնարավոր է․․․ երգի՞չ էր․․․ - Չէ, այ ախպեր, ինչ երգիչ։ Երեք օր առաջ, որ գեյերին ջարդեցին պրասպեկտ, մեկը ինքն էր։ - Ջարդո՞ղն էր, թե՞ ջարդվողը - Ջարդողը․․․ Ոստիկանությունը ձեռներից զոռով խլեց էդ հարիֆներին։ - Եսիմ․․․ Երեկ մի տեղ գրել էին, որ էդ գեյերի դեմ պայքարողների մեջ առնվազն երեքը գեյ են։ - Հա, բա ինչ այ ախպեր, դրանք իրենք իրենց փիառ անելու համար ինչ ասես, որ չեն անում։ Շատ հնարավոր ա, որ էս իջնողն էլ էր գեյ։ «Պայքարում են»․․․ Ջահել ժամանակ ես էլ եմ պայքարել գեյերի դեմ։ Մինչև Ամերիկա գնալս։ Ամերիկա, Սանտա-Մոնիկա փողոցի վրա մի փաբ կար. Մի օր հետաքրքրության համար ասի՝ մտնեմ։ Ախպորս ասեմ, մտա։ Աղջիկ, տղա լիքը․․․ Խառը տժժում են․․․ կայֆոտ տեղ էր․․․ գնում լռվում, սրանց վրեն ղժժում էի, կայֆավատ էի ըլնում։ Մեկը կար՝ ինքը սև, մազերը կյաժ ներկած՝ գյադա, պատկերացնո՞ւմ ես)))), կլովուն․․․ Սա աղջկեքի հետ լավ էր, շատ մոտիկ էր հետները․․․ Մի, օր էլ եկավ, նստեց սեղանիս, վիսկի հյուրասիրեց, խոսացինք, ծանոթացանք, թե՝ - Տենում եմ, մի քանի գալիս ես մենակ նստում ես, ղժժում ես վրեքներս․․․քո գործն ա, կարաս ղժժաս, մեզ դրանից ոչ մի բան, բայց չե՞ս մտածում, որ մի օր կարողա ընենց նեղն ընկնես, որ մենակ ես կարենամ քեզ օգնեմ։ - Արա, -ասի, - Ջոն, - անունը Ջոն էր, էն էլթոնի նման))), հա․․․ ասի, - տենց բան չի կարա ըլնի․․․ Սա էլ, ոչ տարավ ոչ բերեց, թե՝ - Հարյուր դոլար տամ ընկերուհուս հետ համարում առանձնացեք։ Հասկանում ես, չէ՞, ինչ ա, ասում․․․ ինձ՝ Վաչոյին, որ սաղ կյանքը մաքուրով ապրել ա, կանգնում ասում ա՝ ընգերուհուս հետ գնա հյուրանոց․․․ Մեկ ասի՝ հելնեմ, սրա բերան-մերան ջարդեմ, մեկ էլ ասի՝ բայց, խի՞ Վաչո, բոքսես՝ գնաս նստես, բա քեզ պետք ա՞․․․ ինքը՝ իրա ընկերուհին․․․ եթե իրա համար նորմալա՞, որ ընկերուհուն չուժոյին պաս տա, քեզ համար, պտի մեկ ըլնի ու մեկ ըլնի․․․ հարյուր դոլար էլ նաղդ տալիս ա․․․ ասի. - Փողը գլխանց ես տալու Բա՝ հարց չկա։ Հանեց փողը տվեց, ձեռով արեց, մի ուրիշ իրա նմաը եկավ, ինձ, թե՝ եկեք, ես ձեզ կուղեկցեմ, հյուրանոցը դիմացի մայթին ա։
Վեր կացանք, էս գյադեն հետս եկավ, փողոցը անցանք՝ դեմ դիմաց մի թույն հյուրանոց էր։ Մտանք հյուրանոց, բարձրացանք եսիմ որ հարկը, լիֆտից դուրս եկանք, էս գյադեն համարի դուռը քարտով բացեց, թե՝ մտի․․․ մտա ներս, նայում եմ՝ մարդ չկա։ Սրան ասի. - Ապեր, բա քածը ուրա՞ Թե. - Ապե՞ր, քածը ես եմ՝ հարց չկա - Ոնց թե քածը դու ես․․․ Ըտե ներվերս չդիմացան, առռը հա, սրա բերնին ձախով մի հատ իջա՝ սա փռվեց գետնին։ Նստեցի լիֆտ, իջա, փողոցը անցա, գնացի էդ հարյուր դոլարը շպրտեցի էդ Ջոնի դեմքին, մի հատ էլ թքեցի, շրջվեցի, որ գնամ, մեկ էլ սա, թե՝ - Ի՞նչ դուրդ չեկավ․․․ Ասի. - Տո, այ անասուն, ոնց պտի դուրս գար, ասում ես ընգերուհի՝ ընգերոջդ ես ուղարկում։ Ստեղ սրան մի ծիծաղի նոպայա բռնել, մի ծիծաղի նոպա։ Ասում ա. - Արա, բա չգիտե՞ս, որ սա գեյերի կլուբ ա, ու ինքն էլ իմ ընկերուհին էր, ոչ թե իմ ընկերը։ - Արա, - ասի, - բա, որ գեյերի կլուբ ա, էն աղջկեքը ի՞նչ են անում ստեղ Թե. - Իրենք էլ բան են․․․ էն․․․ լեսբի․․․ Ճիշտն ասած շոկի մեջ էի, չգիտեի, թե ինչ ասեմ․․․ ձեռս թափ տվի, դուրս եկա, մեկ էլ դիմացս կանգնած ա էս Ջոնի «ընկերուհին», երկու փոլիս էլ հետը։ Էս «ընկերուհին», ինձ որ տեսավ, էս միլիցեքին թե՝ - Այ, ինքն էր։ Ու մեկ էլ են տեսա, որ պառկած եմ ասֆալտին, ձեռքերս մեջքիս ու ձեռնաշղթաներով։ Մինչև կհասցնեմ, հարցնեմ, թե ինչի համար, արդեն նստեցնում էին փոլիսի ավտոն։ Լավ էր էդ մոմենտին, էդ Ջոնը դուրս եկավ, էդ իրա գյադու, էդ «ընգերուհու» հետ ինչ խոսեց, ինչ չխոսեց, էս ինկերուհին եկավ էդ միլիցեքին, թե. հաստատ շփոթել եմ, ինքը չէր, բաց թողեք, իմ տեսածը կարմիր ջինսով էր՝ սրանը կապույտ ա։ Ու ինձ բաց թողին։ Ջոնը եկավ, ասում է. - Տեսա՞ր, որ ասում էի, մի օր պետք կգամ քեզ։ Տեսա՞ր, որ ես քեզ փրկեցի փոլիսից։ Էլ չի ասում, որ իրա փրթած բորշն էր․․․ Վերջը․․․ստեղից ուղիղ չէ՞ - Հա - Այ, օրինակ, որ ասում են՝ սրանց վառենք․․․ դու դե՞մ ես, թե՞ կողմ, էդ վառլու գաղափարին․․․Օրինակ, ես ասում եմ, ախպեր, վառում եք՝ չեք վառում՝ ձեր գործն ա, ինձանից հեռու։ Թող էդ պարադ, մարադ չանեն՝ մնացածը, թե իրենց տանը ինչ կանեն՝ իրենք՝ իրենց աստվածը․․․ եսիմ, է․․․ - Էս խաչմերուկը անցեք՝ պահեք - Շատ լավ։ Կարմիրը փոխի անցնեմ, կանգնեմ։ Գլուխդ շատ տարա, չէ՞․․․ - Չէ, նորմալ է, հետաքրքիր պատմություն էր))) - էս թվին նորմալ զրուցակից դժվար է գտնելը։ Վիսկի սիրո՞ւմ եք․․․ Լավ վիսկի ունեմ, Ամերիկայից եմ հետս բերել տաս տարի առաջ, մինչև հիմա պահում եմ․․․ մի օր նստենք, խմենք․․․ համ էլ կշփվենք․․․ - Չէ, վիսկի չեմ սիրում։ Պահի ստեղ․․․ առ հազար դրամդ, ու աշխատի քիչ վիսկի խմես, հետևանքները, ոնց որ թե լավը չի լինում։ Հաջող․․․
Շառլ Պերո Վիսկասեր կատուն
14.12.2018