*** - Դուշաշ - Շաշ ու դու - Սե պայ դու - Չհար ու դու - Դուշաշ - Շայթան։ Փենջ - ջհար
*** Իրանում Իրանի շահն էր, ԱՄՆում՝ ԱՄՆի։ Իրանի շահը շահ էր, Շահինն էր շահը Իրանի։ Հետո եղավ ցնցում, Եղավ հեղափոխություն Իրանի իսլամականացում, Իրանի Իսլամական հանրապետություն։ - Պետություն։ Իրանին երանի - Հազար երանի - Երանի Իրանին - Երանի Իրանին հարևան - Ոչ երանի Իրանի հարևանին - Իրանի հարևան Երևանին։ - Հարևան Երևանին ոչ երանի։ - Ոչ երանի։ Հազար ոչ երանի։ - Երանի Իրանի իմամին - Երանի Իրանի հարևանի Շամանին։ - Թողեք Իրանի ծեղը, նայեք ձեր գերանին - Համբալ, իջա՝ կիջնեմ բերանիդ։ - Կեցցե բարիկադը, - Ի՞նչ ասիր - Կեցցե բարերարը։ Լավաշ, դյուշես, բարբարիս, Կեցցեն բարբարոս բարերարիս։ - Դյուշես չէ՝ դուշեշ - Դուշէշ
***
- Հիտլեր կապուտ - Ղառը կանաչ - Չափդ ճանաչի, Խառը կանաչի՛։ «Ղառը կանաչ»․․․ Խաղալ սովորի, այ անտառաճանաչ։ - Անտառը՝ անտառ, բայց հայ էր հայր Գեբելսը։ Գեբելսի կեսը։ Կամ կեսի կեսը՝ Մոր տատի կողմից։ - Նորի՞ց - Աթաթուրքն էլ էր հայ, պոռնիկ էր մերը։ Հայ էր Սաբիհա Գյոքչենը։ - Աթաթուրքի ի՞նչն էր մերը։ - Աչքերը, ձենը, Հայրենիքի հանդեպ սերը։ - Իսկ ո՞վ էր Գյոքչենը - Հայկական ծագմամբ թուրք կին օդաչու, Քեմալի աղջիկը, կամ հարճը։ Հայ էր, չես ճանաչո՞ւմ․․․
*** - Ալո, շտապ օգնությո՞ւնն է - ԱԻՆ-ը լսում է։ - Ինչպե՞ս է Ձեր անունը - Մեր գործը անանուն է - Մահամերձ եմ շնչում, Ձայնս դողում է, Աչքերիս դեմ լողում է։ Ե՞րբ կգաք։ - Մի դարից։ - Կսպասենք անդադար: - Շատ բարի։
*** - Լենին, Ստալին․․․ - Լենինն ու Ալին․․․ - Բերիա, Բրեժնև․․․ Արցախը Ստալինի վրեժն էր՝ Մերը հայ էր, հերը վրացի․․․ Լավ չիմացա՝ Կամ հայ էր հե՛րը, Կամ տե՛րը։ Էդպես էր ասել տերտերը։ Վրեժ էր Արցախի Հարցը։ Վրեժ էր։ - Ստալինը հրեշ էր։ - Ակաջդ կանչի, Ստալի՜ն․․․ - Համ մեխին ես խփում, համ նալին - Ե՞ս․․․ ես ի՞նչ արեցի - Գովերգում ես դահիճին Չարենցի - Չարենցը ինքը դահիճ էր - Չարենցը պոետ էր, մուսա։ Դա քի՞չ է։ - Չարենցը պոետ էր, երգիչ էր, Մի քիչ էլ Թմրամոլ։ - Հենց դա՞ է կարևոր։ ․․․Ես իմ անուշ Հայաստանի՜, Արևահամ բարն եմ սիրու՜մ․․․ Չարենցը հայ էր, գրողը տանի, Երգիչ էր փառքի ու սիրո։ - Թերևս, Չարենցը պոետ էր աշխարհի, Հետո նոր սիրո, արևի - Երևի - Ու նաև հեղափոխական - Դա էլ կա - Ու մի քիչ էլ դահիճ - Կարի՛ճ․․․
***
- Ալո, ԱԻ՞Ն - Այո - Դուք ե՞րբ պիտի գայիք - Մի դարից - Մի տարի՞ - Մեկ դա-րից - Սակայն ինձ․․․ - Կներեք, հարգելի բաժանորդ․․․ - Բայց գոնե կես դարից, կամ քառորդ․․․ - Ձեր զանգը ձայնագրվում է - Բայց դարը մի դար է ձգվում է։ ԱԻՆ, Երանի հիմա գայիք Մենք կործանվում ենք - Հարգելի բաժանորդ, դուք ո՞վ եք, - Մենք ազգ-բաժանորդ ենք, Ազգ- բաժանարար ենք, ազգ- քանորդ ենք։ - Հարգելի բաժանորդ, դուք զանգել եք ԱԻՆ, Ուզո՞ւմ եք ձեզ փրկեն՝ Զանգեք հարկային։ Կամ սիոն․․․ Ֆսիո - ԱԻՆ, ԱԻՆ․․․ - Սպասեք ևս երեքհարյուր տարի
***
Ջարդերից փախել են ահա, Երկու որբ, երկու զույգ եղբայր, Վախվորած ու սրտի ահով Կտրել են էն ճամփան երկար,
Հասել են հեռավոր Վանից Բոշչալու նահանգը ցարի, Որտեղ որ, ով գիտի երբվանից, Զույգ գյուղ կա թուրքի ու հայի։
Մտել են, էս հայի գյուղում, Ապաստան ու ծածկ են խնդրել, Տեղ ուզել մեկի նկուղում, Ուրիշից՝ գոմի մեջ մի տեղ։
Ու էդտեղ մեծերը գյուղի Երբ սրանց հարցեր են տվել, Պարզվել է դարբինի ճյուղից Դարբինի թոռներ են, տղերք։ - Դարբնանց ենք, - ասել են սրանք, - Դարբին ենք մեր պապից, հորից, Դարբնոցում, թե տեղ տաք մնանք, Ձեր դարբնին կօգնենք հացփորի։
Մեծերը եղան համաձայն, Դարբինն էլ, թե՝ դեմ չեմ բնավ, Բայց ունեմ էսպիսի պայման, Թե սրանք մեր գյուղում մնան,
Իմ ցեղի, Դարբնեցու անունը, Չպիտի իր օրում կրեն, Մի խոսքով, բանը նրանում է, Որ ուրիշ ազգանուն ընտրեն։
Որբերից մեկը, թե՝ եղավ, Պատրաստ եմ փոխեմ հենց հիմի Թե որ ես Դարբինյան չեղա, Թող ուրիշ ազգանուն լինի։
Արի տես եղբայրը մյուս, Համաձայն չեղավ սրա հետ, - Չեմ փոխի ես ազգանունս, Որ կորչի հորս ցեղն անհետ։
Վեր կացավ, նեղված բոլորից, Հեռացավ սրտի մեջ մի քար, Հարևան գյուղի մեջ էդ օրից Թուրքի մոտ նա դառձավ նոքար։
Բայց տանը, ուր եղավ ծառա, Սա սիրվեց ինչպես որ բնիկ, Տանուտերն աղջկան առավ, Ու տվեց էս տղուն կնիկ։
Անցել է ավելի դարից, Էլ չկան դարբին ու դարբնոց, Որդիքը թրքացած հայի Ապրում են էն հողում վրաց։
*** Սիրում էր Հուսեինը Եսենինին, Սիրում էր Ստալինին, Լենինին, Բայց շատ քչերը գիտեին, Որ սիրում էր նաև Հիտլերին։ - Հիտլեր կապուտ - Սիրտը կանաչ - Առաջ, քաջեր, առաջ․․․ - Ե՜ր-գի՛ր, է՜ր-գի՛ր - Երազի երկիր Իմ հայրենի․․․ - Լռե՛ք, ձայննե՛րդ։ - Թույլ տվեք ներկայանալ, ընկեր Հուսեին - Լսում եմ - Շարքային Լենին - Ի՞նչ, Լենի՞ն։ Դու, զինվոր Հիսուսի, Հեռավոր հյուսիսից, Չար կատակ մի անի Նման չես Լենինին։ Եվ հետո Լենինը մեռել է, - Ես ուրիշ Լենին եմ, Ստալին եմ, Բերիա եմ, Բրեժնև, Ես հեռու հյուսիսի դրոշն եմ, Եկել եմ քեզ փրկեմ, Եկ գրկեմ։
*** - Ալո, ԱԻն - Լսում ենք, զանգել եք հարկային, - Հարկային, ե՞րբ կգաք, որ փրկեք հային - Մենք միայն հարկերի գծով ենք - Բադի՞ն, Կոզբադի՞ն - Զանգել եք հարկային․․․Հարկերի գծով ենք - Դուք ծով եք, դուք ծովից ծով եք։ - Ի՞նչ հարցով եք - Փրկության - Փրկության հարցերով դիմեք Էջմիածին - Իրենք կպատասխանե՞ն իմ հարցին - Բոլոր հարցերին՝ փրկության և սրբության։ Լռություն
*** Վազգենը հայ էր, Հայ էր Առաջին Վազգենը, Հայ էր Նաև Վերջին Վազգենը։ Վազգենից Վազգեն Պահում էին հայի գենը։ - Դուշաշ - Շաշ ու դու - Սե պայ դու - Չհար ու դու - Դուշաշ - Ալլահ, ալլահ։ Փենջ - ջհար։
Այաթոլա Խոմեյնի Մի նարդու պատմություն
05.01.2018