Վիգենը աթեիստ էր, նուդիստ էր, Ե՛վ քրիստոնեա էր, և՛ բուդդիստ էր, Գրչակ էր, օդաչու, տանկիստ էր, Հանրապետական էր, անարխիստ էր։
Կանչեցին տերերը Վիգենին, Ասեցին՝ հետնորդն ես Վազգենի, Չիմացավ, թե որի, ոչ բարով, Կաթողիկոս դարձավ վեղարով։
Ուզեցին, որ սարքեն ազգ֊բանակ, Հանձն արին Վիգենին դագանակ, Ասեցին՝ բանակը շենացնես, Նա բռնեց գիտությունը վերացրեց։
Ասեց՝ քիչ է փողի քանակը, Որ կյանքի կոչենք ազգ֊բանակը, Փողերը՝ ծպտված վեղարով, Հավաքեց կոռով ու բեգարով։
Վիգենը Վիգեն է իհարկե, Բայց հարկ է կրկեսը էս փակել, Որ ազգիս միամիտ չգերի Սերժիկը ժպիտով Վիգենի։
Հանս Քրիստիան Անդերսեն Դմբո Հանսը
07.01.2018