Անքուն էն գիշերը, Գիշերն էն անհուն, Դևբեդը փեշերը Հավաքած բռում, Գոռում էր ձենով, Գլուխը խառը, Լքում էր ձորով Հայոց աշխարհը։ Գիշերվա կեսին Կանգնել եմ ափին, Հայացքս էն սին Մթնեղեն ճամփին, Էն լոռվա ձորում, Մեծն Լոռեցուն Տողեր եմ ձոնում Մեծարում, օծում, Ու մեկ էլ հանկարծ Ժեռ քարին հակված, Ներսովս մի ցավ Շանթի պես անցավ, Թե ո՞նց չի ծնում Հողս մեծերի, Աշխարհ չի գալի Դեմքը նոր դարի, Հներն էլ՝ անցել, Լուռ են ու անձեն։ Ու ինձ մոռացած՝ Ցավից գոռացի. - Օ, Մեծ Լոռեցի, Ինչո՞ւ լռեցիր։ - Չեմ լռել, ա՛յ ուլ, Դուք եք դարձել խուլ, - Գետի տարափով Կանչեց քարափից։
Ս.Բրոդսկի Դսեղեն-մսեղեն
11.01.2018