Ամեն աչքդ նշի հատ է, Նշի մեջինը փշատ է, Ո՞ւր գնացիր իմ անսիրտ յար, Եկ քեզ սիրեմ փոքրիշատե։
Ամեն հոնքդ, մի մի կամար, Մեջքիդ ունես ոսկի քամար, Ետ արի, ետ, անհոգի յար, Եկ քեզ սիրեմ ես անհամար։
Ամեն թուշդ կարմիր բոքոն, Կարմիր վարդ ես, վարդի կոկոմ, Ետ արի, ետ, իմ անսիրտ յար, Եկ քեզ սիրեմ, մեռնեմ հոգուդ։
Էս երգը, որ ես երգեցի, Յար, անձամբ քեզ նվիրեցի Թե լսում ես ետ արի, յար, Վալոդիկն եմ Մուսալեռցի։
Մուսալեռցի Վալոդիկ Երգ տարած հետ չբերածի 11.01.2018