Վերադառնալ ընթերցարան

309 · 21.01.2018

Կոմիտաս Մարդամեկ

310 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Ժամանակի սելը հիմա հրթիռ, Հիմա այլ է տեմպը ժամանակի, Կքած խնդիրներից խոր ու խրթին Ոչ հետնապահ եղանք, ոչ ջահակիր։

Ժամանկի շնչով ոգեպնդիչ Առաջընթաց եղավ ժամանակին, Միջնադարը մեր մեջ խորն էր, մենք՝ քիչ, Թե կորզեինք որակ մեր քանակից։

Հայրենիքի, ազգի, երկրի, հողի Զոհի կերպար առանք, գաղթականի, Ամենուրեք եղանք գաղտագողի, Չմարսեցինք կումը հաղթանակի։

Ժամանակի շնչով կերպար առանք Հրթիռների դարում ժամանակի, Ոչ թև եղանք, ոչ էլ անիվ դառանք Պատմության մեր բաժին սավառնակին։

Մի Կոյան Մի миг-ի պատմություն 21.01.2018 թ.

Էս օրն էլ մթնեցրինք անիմաստ, Ֆեյսբուքի պատերին կառչած, Թերթերի էջերին՝ անիրավ Ո՞վ հաչաց, ո՞ւմ վրա հաչաց։

Էս օրն էլ գլորվեց, հնացավ, Վաղը նոր ուրիշը կգա, Ո՞ւմ գլխում ինչ նոր միտք հղացավ, Ո՞վ լայքեց սիրուհուն, կնգան։

Բացեցինք, փակեցինք էջի պես Էս օրն էլ թերթելի ու անդարձ. Մարդիկ չենք, այլ գաջեթի երես, Թվային, հախուռն ու անսանձ։

Էս օրն էլ մթնեցրինք վաղվա պես․․․

Կոմիտաս Մարդամեկ

21.01.2019

    «Կոմիտաս Մարդամեկ» · «Դիմագիծ» | Գարեգին Միսկարյան