Վերադառնալ ընթերցարան

310 · 26.01.2018

Ձոն բողոքի և իրավունքի

311 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Ու նետում է ճանը թոշակառու կույսը, Հոգեվարքում, գուցե նիրվանայում, Ասում, - Աներկբա է, վերելքն, անտարակույս, Ձեր աչքերով հիմա ձեզ եմ նայում։

Ձեր աչքերով հիմա ձեզ եմ նայում, ահա, Ու տեսնում եմ ձեր մեջ չարն ու բարին, Ես ձեր մեջի մարդն եմ տեսնում խեղճ ու ագահ, Որ ուզում է տիրել ողջ աշխարհին։

Որ ուզում է իշխել ողջ աշխարհի վրա, Տերը լինել բոլոր երկրների, Բայց իր մեջի ճորտին կապված՝ որպես գրավ, Զուտ նրան է սնում որպես գերի։ - Լռիր, պառավ, լռիր, ի՞նչ ես ցնդաբանում, Ի՞նչ ես մեր պահանջը դու անտեսում։ Ասա, ի՞նչ վերելք է, որտե՞ղ, ո՞վ է տանում։ Կոնկրետ մեր հետ կապված, ի՞նչ ես տեսնում։

Ու նորից է նետում պառավ թոշակառուն, Դարերի մեջ հղկած վեգը արծաթ. - Առաջնորդ եմ տեսնում, ահա, ես, կարկառուն, Ձեզ տանում է ճամփով քարոտ, անհարթ,

Ձեզ տանում է ճամփով սգոտ, եղերական, Իր սքեմի մեջից տալիս ցուցում: Առաջնորդ եմ տեսնում ձեր մեջ կղերական, Որ ողջ ճամփին վանքեր է կառուցում։ - Իսկ ե՞րբ, ե՞րբ կլինի մեր վերելքը, պառա՛վ, Երբ կծնենք նորեն Տիգրան ու Պապ, Բավ է մոլորեցնես մեզ խոսքերով պարապ, Մռայլ տեսիլներով, փուջ ու անկապ։

Պառավ կույսը երրերդ անգամ նետեց ճանը․ - Լույսը, - ասաց, - պիտի ներսում լինի, Տգիտության վերին, վերջին աստիճանը, Երբեք չեն հարթելու հացն ու գինին,

Ես տեսնում եմ վերելք, այո, վերելքը կա, Ելքը գուցե դժվար, գուցե հեռու, Բայց ձեր մեջից ելած ամեն մի սրիկա, Իր էությամբ ամբողջ կյանք է եռուն։

Որպես տոհմածառի բունը շոյող կացին, Դուք ողերն եք հաշվում ինքներդ ձեր, Եվ՝ երանի տալով մուրացիկի հացին, Բավ է երազներում տեսնեք ծովեր։

Պառավական 26․01․2016

Բողոքում եմ, այո, երկրի կարգից, Բողոքում եմ վերին ատյանների Վերբերմունքից ու ցուցաբերած վարքից, Երկիրն առաջ տանող մադյաններից։

Բողոքում եմ ծանր հարկ ու տուրքից, Թանկությունից մահվան, կյանքի գնից, Պարսիկներից, ինչպես նաև թուրքից, Ռուսաստանից և նոր, և էն հնից։

Իմ բողոքը այլ է, ուրիշ, լրիվ, Իմ բողքոի մեխը ուրիշ տեղ է, Երբ որ բողոքում եմ ցաք ու ցրիվ, Տուն ու տեղը թողած, ընկած նեղը,

Գաղթի ճամփան բռնած աշխարհաշխարհ, Կուլ գնացած դավին համակարգի, Համակարգի կողմից, որպես նշխար, Մարդուց, սուտը կերած էժանագին։

Էսպես բողոքում եմ շարվեշարան, Ու չեմ գտնում՝ ով է մեղավորը․․․ Այ մարդ, գոնե մի քիչ քիչ գողանար Էս անիրավ երկրի ղեկավարը։

Դոնգիլ Ձոն բողոքի և իրավունքի

26.01.2018