Վերադառնալ ընթերցարան

311 · 26.01.2018

Օլորե դըբա լավը

312 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Ու խորթ, ինչպես լուսնի դարձերեսը, Սև խոռոչից կրկնակի սև, Զարթնեց հանկարծ հայի երկրորդ եսը, Հայրենասեր երկրորդ եսը խև․

Ապառաժ էր՝ ճաքեց երկու մասի, Գոռ պատիվը խոցված հանրության, - Ո՞վ, է եղել այդ խև Հուսիկն, -ասին, - Դեմքը սևացնի սուրբ հայության։

Մեր առօրյան, - ասին, - խաբուսիկ է, Մեր երկիրը, լայն է, ջերմ է, տաք, Ի՞նչ նկատի ուներ այդ Հուսիկը, Երբ ասում էր՝ շուրջը կա կղանք։

Ո՞վ է եղել, այդ ճղճիմը, -ասին, - Դրան հարկավոր է քառատել, Հայրենիքը սրբություն է, Մասիս, Ո՞նց կարող ես դու քո կեղտն ատել։

Ո՞ցն կարող ես չսիրել քո կեղտը, Չէ, որ այն ներսից է քո հոսում․․․ Ախ, ոնց բերեց այդ Հուսիկի բախտը՝ Տաս տարի է ապրում եմ Լոսում․․․

Բայց ասեմ ձեզ, դա չի փոխում բանը, Գրչակն այդ պատիժն իր պիտ կրի, Հուսիկներին պիտ նետենք զնդանը, Թե չքաշենք ազգթվի սրի։

Հույսիկ Օլորե դըբա լավը

26.01.2018

    «Օլորե դըբա լավը» · «Դիմագիծ» | Գարեգին Միսկարյան