Վերադառնալ ընթերցարան

312 · 29.01.2018

Չտեսնվածություն

313 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Այն օրը մեկին տեսա՝ ինքն ինձ չտեսավ։

Երևի մեկն էլ ինձ տեսավ՝ ես իրեն չտեսա։

Ես՝ նրան՝ ում որ տեսա, Չեի տեսնի, եթե չհազար։

Գուցե թե մեկին էլ տեսնեի, Եթե մեկն էլ հազար։

Իսկ ես կուզեի Աննկատ մնայի, Մնայի չտեսնված Ու առանց հազալ։

Այդպես հազար անգամ, Ու հազար օր, Անգամ, եթե հազար՝ Ամեն մեկն իր տեղում չտեսնված մնար թող որ,

Բայց ոչ անտեսված։

Չտեսնվածություն 29.01.2018