Այսօր հրաշք օր է, Տոն է այսօր, տոն, Ես այսօր գնել եմ, Մի նոր Արիստոն։
Ես տանջվել, տքնել եմ, Փող եմ առել, փող, Աշխատած փողով իմ Գնել եմ Արիստոն։
Իմ հայոց մեծ տանը, Տոնն է բնակվում, Իմ նոր Արիստոնը Պետք էր բանակում։
Ես այսօր հպարտ եմ, Ճախրում է իմ հոգին, Իմ նոր Արիստոնը Հասաց բանակին։
Այսօր հրաշք օր է, Տոն է այսօր, տոն, Բանակն իմ հզոր է՝ Ունի Արիստոն։
#Ազգ_լվացքիմեքենա շրջանակներում Վանգոգ Պանգոգյան Քեմբրիջից հատուկ Հայլուրի համար
հգ. Անարդար է կյանքն անմեկին, Զանգեց այսօր մի Անտոն. - Ինդեզիթ է պետք բանակին, - Ասաց, -, ոչ թե Արիստոն։
18.02.2018