Քաջ զավակն ենք անվախ Հայկի, Ոչ Քարթլոսի սերունդն անկամ, Հանուն Հայկի անմար փառքի Չընկրկեցինք մահից անգամ։
Չընկճեցին մեզ վախերը՝ Մահերը մեր ահը տարան, Թեկուզ փողկապ ծամողները Վզնոցի տեղ դարձան պարան։
Չծամեցինք օձիք, գոտի, Ինչ փորձանք էլ, փորձեց Հման, Քանզի ունենք թասիբ, պատիվ՝ Դավաճան չենք ոմանց նման։
Մեզ, ոչ խոսքը գերեց ազատ, Ոչ բազմության ուժն ու քվեն, Մեր կամքը կուռ, միտքը բազալտ, Մենք ոչ մեկին թույլ չենք տվել,
Մեր անունից, մեզ համակիր, Դնեն գործի ինչ որ մեկին, Քանզի չկա, քանց Ազատիչն, Ազատ, արդար մեկ այլ գործիչ։
վրացահայ վտարանդի գրողների առաջին սերդի ներկայացուցիչ Գարեգին Միսկարյան
08.02.2018