Վերադառնալ ընթերցարան

321 · 05.03.2018

Նի մոժետ բիծ

322 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Վարշավապատ

Ահա նստած կաղնու շուքին՝ Մեջքը ծառին հաստաբուն, Միտք է անում ծերը էն հին, Էն նախագեն աննկուն։

Միտք է անում, խորհում, խոկում, Ձեքին մի փունջ երիցուկ, Թերթիկները հերթով պոկում, Գետն է նետում կամացուկ։ - Հեյ վախ, անցան տասը տարին, Մի օրվա պես, մի ժամի, Ինչպե՞ս կանգնեմ, ո՞ր նժարին՝ Կուլ չգնամ խուժանին։

Ինչպես անեմ, որ խոստումս Ե՛վ կատարած համարվի, Ե՛վ չխլեն տեղս, տունս, Կերածս չհարամվի։

Միտք էր անում ինքը իր հետ, Ինքն իր համար մտմտում, Մեկ էլ հանկարծ, ասես մի նետ, Մի շանթ ճայթեց յուր մտքում։ - Ինչպե՞ս, ինչպե՞ս, -գոչեց ծերը, Ինչպե՞ս սա չեմ հասկացել, Միթե՞ այդքան ծերացել եմ, Կամ ուժերի՞ս կասկածել։

Չէ որ պարզ է պարզ օրվա պես, Արևի պես էս անմահ, Պիտի դառանամ ես վարչապետ, Ոչ թե մնամ նախագահ։

Չէ՞ որ խոսք եմ տվել սրանց՝ Ինչ էլ լինի, վերստին, Կյանքում երբեք, ես իմ սրած Բզի վրա չեմ նստի։

Հիմա արագ պետք է փոխել, Երկու օրենք, երկու նորմ, Ու շուտ գտնել իմ փոխարեն, Մի նախագահ՝ միշտ ինձ կողմ։

Ու շաղ տալով ծաղկեփունջը, Սփռելով այն աջ ու ձախ, Ելավ տեղից, սրբեց դունչ, Ծեր նախակեն առնակամ։

Հպարտ, ինչպես Արագածը, Ինչպես Տորքը մերօրյա, Քայլեց գրողն էն տարածը՝ Վարչապետը մի օրվա։

Միխայիլ Զոշչենկո Նի մոժետ բիծ

05.03.2018