Վերադառնալ ընթերցարան

32 · 18.11.2014

Սիրով Ձեր՝ Ավետ Բարսեղյան

33 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Վաղուց ոչինչ չի փոխվել, Էս երկրի մեջ անօրեն, Ինչպես եկել դարեդար՝ Դարերով էլ գնում է։

Սուլթան, կայսր, թագավոր, Վեզիր, մարզպետ, նախարար, Ոնց նայում ես շուրջբոլոր, Թալանում են դարեդար։

Մեկ անունը բեգար է, Մեկ տասանորդ, կամ թե կոր, Կապ չունի, թե տկար ես, Կամ սոված ես ու տկլոր։

Մարդկանց դարձրել են ստրուկ, Երկիրն ավեր, ցամաքած, Սերժիկ, Սաշիկ, Լֆիկ, Մուկ, Ոչ խիղճ ունեն, ոչ աստված։

Հետո կասեն՝ Գարեգին, Չես երևում ֆեյսբուքում, Կատակ արա մի կարգին, Ժպիտ վառիր մեր հոգում։

Ախր ինչպե՞ս կատակեմ, Մեռնեմ զվարթ ձեր հոգուն, Երբ Գալուստն է հատակում, Իսկ մենք փրկել չենք խոկում։

Գալուստ Սահակյան

19.11.2014

Իմ գորանի հոգին մթնշաղի ժամին, Երբ լույսերն են վառվում իրիկնային, Պար է բռնում մահվան՝ ցավոտ ու վշտալի, Ոգիների համար վերերկրային։

Պար է բռնում թախծոտ, իմ գորանի հոգին, Զեփյուռի պես թեթև, եթերային, Շրջաններով ոլոր, գալարներով օձի Ջուր է կորզում ոգուց վերերկրային։

Ու թափառում անքուն մթին անտառների Գիշերային թանձր շուքի ներքո, Իմ գորանի հոգին մթում անդառնալի Ճամփաներն է նշում սգի երգով։

Իմ գորանի հոգին ողբում նահատակված, Զոհված, կորած, գերված կեսին կարոտ, Հրաշք ակնկալում՝ ակունքներին հակված, Լույս է փնտրում նախնյաց շիրմին՝ քարոտ։

Իմ ցավագին հոգին, մթնշաղի ժամին, Երբ մարում է շունչը ստվերների, Գորանի է պարում, սակայն, ինչպես քամին, Յարխուշտա է ուզում ու Վերվերի։

19.11.2014

Ես Ավետն եմ Բարսեղյան, Իմ հետ նստում են սեղան, Նախագահ ու վարչապետ, Սոֆին, Նունեն ու Եվան։

Առավոտ, թե երեկո, Գիշերով, թե ցերեկով, Իմ մուսան միշտ հետս է, Երգ եմ գրում բիրիքով։

Մի օր բաղեղ ու աղեղ, Մի օր պղպեղ, մկնդեղ, Հանգերն իրար եմ կցում, Ձոնում երգեր ոսկեգեղ։

Ում, որ ուզեմ կգովեմ, Ում ուզեմ՝ կփնովեմ, Եվ պոետ եմ, և երգիչ, Հիմներ, հիթեր ծնող եմ։

Այ հենց հիմա, ձեռքի հետ, Մտմտում եմ մի նոր երգ, Մինչ գրում եմ տողերն այս, Ծնվում է մի նոր օրհներգ։

Օրհներգ

Մեր Հայաստան, մեր հայրենիք աստղային, Որ գալիս ես դու հեռավոր անցյալից, Անշրջելի կամոք հզոր Պուտինի, Միահամուռ կմտնենք մենք Մաքսային։

Կրկներգ Քարի երկիր Հայաստան, Ջրի երկիր Հայաստան, Քեզ ավիրեց թշնամին, Դու չդարձար Վրաստան։

Շնորհակալություն «Շանթ» հեռուստաընկերությանը՝ ընձեռած հնարավորության համար։

Սիրով Ձեր՝ Ավետ Բարսեղյան

18.11.2014