Վերադառնալ ընթերցարան

330 · 25.03.2018

Մուկյուչյան

331 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Մուկուչյանը զառ է գցում, Եվ գցում է, և երգում, Թե ում քանի տոկոս գցի, Որ ճիշտ թիվը գա ելքում։ Ոչ հարյուրից ավել լինի, Ոչ էլ հանկարծ պակասի, Թե չէ վաղը դիտորդներին Ո՞նց պտտեցնի, ի՞նչ կասի։ Չէ, որ պետք է բոլորը գոհ, Հավան լինեն արդյունքից, Մեծ օբշագի պատիվն է ողջ Կախված շեֆի աչքունքից։ Էսպես խորհում, կոճի գցում․ Մուկուչյանը ձեռնածու, Որ ոչ շիշը վառվի ցցուն, Ոչ քյաբաբի մսացուն։ Մուկուչյանը կարտ է գցում, Եվ երգում է և գծում, Թե ում՝ քանի տոկոս գցի, Որ գոհ մնա ծաղրածուն։ Դանիել Վարուժան Մուկյուչյան 25.03.2018 Մուկուչյանը զառ է գցում, Եվ գցում է, և երգում, Թե ում քանի տոկոս գցի, Որ ճիշտ թիվը գա ելքում։

Ոչ հարյուրից ավել լինի, Ոչ էլ հանկարծ պակասի, Թե չէ վաղը դիտորդներին Ո՞նց պտտեցնի, ի՞նչ կասի։

Չէ, որ պետք է բոլորը գոհ, Հավան լինեն արդյունքից, Մեծ օբշագի պատիվն է ողջ Կախված շեֆի աչքունքից։

Էսպես խորհում, կոճի գցում․ Մուկուչյանը ձեռնածու, Որ ոչ շիշը վառվի ցցուն, Ոչ քյաբաբի մսացուն։

Մուկուչյանը կարտ է գցում, Եվ երգում է և գծում, Թե ում՝ քանի տոկոս գցի, Որ գոհ մնա ծաղրածուն։

Դանիել Վարուժան Մուկյուչյան

25.03.2018

    «Մուկյուչյան» · «Դիմագիծ» | Գարեգին Միսկարյան