Վերադառնալ ընթերցարան

329 · 23.03.2018

Գլուխ ԵԶ

330 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Եվ դուրս գալով նա աղի վաննայից այն, ասաց. - Ես եմ Ալֆան և Օմեղան թարս աճած խիարների միջին։ Եվ մենք, որ աշակերտներն էինք նրա, բացականչեցինք. - Օ՜, տեր մեր Սերժ, որ աղաջրումն էիր, ինչպե՞ս է, հապա, որ չթթվեցիր դուն, ինչպես որ խիարները բոլոր. Եվ ասաց նա. - Իմացած կացեք, որ կթթվեի ես էլ, թե որ ես էլ լինեի սովորական խիար մի, ինչպես որ բոլոր ձեր նման խիարներն են արևի տակին, բայց մնացի ես անճլորելի, զի ես եմ Ալֆան և Օմեղան թարս աճած խիարների կամոքն իմ հոր՝ Պուտինի։ Եվ ցնածացինք մենք, որ աշակերտներն էինք նրա և երկրպագեցինք նրան և ասացինք. - Կամենում ենք, տեր մեր, որ մենք էլ լինենք քեզ պես անկոտրում և պինդ կամքով մեր և մեր մտքերումն։ Եվ ապա դարձանք մեջքով մենք նրան, որ ծածկի նա խիարն իր թարս աճած խիարի, քանզի ասված է. «Մի նայիր խիարին խիարի, և կտրվի քեզ այն որպես պարգև»։ Եվ ապա դարձանք դեմքովն նրան և ասացինք. - Սովորեցրու մեզ արվեստն կռուտիտի, որ անում ես դու զօր ու գիշեր։ Եվ ասաց նա, տերը մեր գործի տեղի և տանը և անկողնումը մեր ամուսնական. - Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում, կլինեն առաջինները վերջինները և վերջինները կլինեն առաջինները, ինչպես որ ասված է ի վերուստ։ Ընտրեք ինձ ձեզ առաջնորդ և խմբվեցեք շուրջն իմ և խնդրեցեք, զիս, որ մնամ որպես վարչապետն ձեր և ուսուցիչն քաղաքական գործերով ձեր և կփոխանցեմ ձեզ գաղտնիքները բոլոր թարս աճած խիարի, և կուսուցանեմ ձեզ և կլինեք դուք առաջինները վերջինների մեջ և վերջինները առաջիններում։

Սերժատարան ըստ Շարմազանի Գլուխ ԵԶ

23.03.2018