Վերադառնալ ընթերցարան

328 · 19.03.2018

Առակ մի բան ուտելուց առաջ մտածելու, հետո լավ ծամելու նոր կուլտալու մասին

329 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Մուկը լայքեց մի օր Փղին, Փիղը տեսավ՝ վախեցավ. - Ի՞նչ եմ արել, - ասաց, - Մկին, Որ լուռ լայքեց ու անցավ։

Ոչ մի քոմենթ թողեց տակը, Ոչ մի անտեր զմայլիկ, Ախ, կտրվի դրա քոքը, Ի՞նչ անեմ, որ հմայվի։

Ու բացելով Մկան էջը, Փորձեց ելնի պատճառից, Թե որտեղից ուռավ մեջը, Մեկնաբանծ ո՞ր ճառից։

Նայեց բոլոր նկարները, Պատը ամբողջ թերթելով, Հասաց մի տեղ՝ հոպ, մկների Ժողովն ուղիղ եթերով.

Լաց են լինում մեր ու մանուկ, Բողոքում են սև օրից, Թե ոնց եղավ՝ էլ ոչ մի մուկ Առավել չէ բոլորից։

Թե ոնց եղավ, լոշտակ ականջ Մեկը փոխեց կյանքը ողջ, Էլ չի լինում՝ ինչպես առաջ, Երկիրն անել մկան որջ։

Ասեմ՝ «Փիղը ուրախացավ», Բան չեմ ասել համարեք, Մտքով հազար մի բան անցավ, Հազար պատկեր, հազար միտք։ - Լոշտակ ականջ մեկը տեղից Նեղում է էս մկներին, Թե լոշտակ է՝ կամ մեր ցեղից, Կամ տոհմից է մեր, էլի։

Պահն է հիմա, ստեղն առնեմ, Գրեմ սրան մտքինս, Թող որ տեսնեն շորթքաթը իմ Համ երեխաս, համ կինս։

Առավ, գրեց Մկան էջում, Օտարագիր երկու տող, «С тобою, падла, я на встречусь, Не поем даже матах.»

Անցան օրեր, Մուկը մի օր, Կարդաց գրածը փղի․․․ Փիղը հետո հոնգուր հոնգուր Լացեց աղի, անտեղի,

Լաց չլիներ, բա ի՞նչ աներ, Լոշտակը են ցեղակից Փիղ չէր, պարզվեց, այլ էն անտեր Չիբուռաշկան տեղացի։

նԻվան Կռիլո Մուկը, Փիղը և Չեբուռաշկան Առակ մի բան ուտելուց առաջ մտածելու, հետո լավ ծամելու նոր կուլտալու մասին

19.03.2018