Վերադառնալ ընթերցարան

336 · 03.05.2018

16 -թաղամասի 26- կոմիսարները

337 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Shtapa!!! Տարածեք, թող հասնի Նիկոլին, քանի Քոչարյանը չի ջնջել

- Պապի, հեղափոխությունը ո՞նց արիք։ - էսօրվա պես հիշում եմ. 2018 թվի մայիսի մեկն էր։ Տղերքով փող քցվեցինք ու մի չորս կիլո խոզի միսը առանք՝ երկու կիլո մատ, երկու կիլո փափուկ։ Իրիկունը էդ միսը իմ ձեռով բաստուրմա դրեցի՝ կարմիր բիբարով, սև բիբարով, աղով, սոխով, ոնց որ միշտ դնում եմ՝ գիտես։ Հա․․․ Ամսի երկուսի առավոտ Վարդանն ու Վարազդատը եկան մեր տուն։ Վարազդատը էդ բաստուրմա դրած միսը «խփեց» Վարդանի բերած շշերին։ Մինչև Վարդանն ու Վարազդատը միսը կքաշեին շշին, ես զանգեցի էն ախմախ Վրույրին, էս մեր տակի հարևանին։ Դու մի ասա, սրանց տունը գյուղից բերած տնական լավաշ կար․․․ լավաշ ո՞րն է․․․ բերանիդ մեջ հալվում էր։ Հա․․․Միսն ու լավաշն առանք՝ իջանք։ Մինչև Սամվելի մաղալը կհանեինք գարաժից, Մամվելը՝ Սամվելի գարաժի հարևանը, մի 10 լիտրանոց բալոնով տնական գինի հանեց իր գարաժից։ - Պապի, բայց ես հեղափոխության մասին եմ հարցնում։ - Այ, բալա, բա կարո՞ղ է ես հորդ հարսանիքն եմ պատմում։ Համբերի էլի․․․ Ի՞նչ էի ասում․․․ Հա․․․ տղերքով էդ ամեն ինչ մաղալն էլ հետը․․․ հա, ցախն էլ Վիրաբը բերեց․․․ հա, հաստատ Վիրաբն էր․․․ մի խոսքով առանք էդ ամեն ինչ, մաղալն էլ հետը, տարանք դրեցինք էս Աշտարակ տանող ճամփի ուղիղ մեջ տեղը։ Էրկու հատ էլ թափով Էքսկավատոր կանգնացրեցինք, ճամփեն փակեցինք, որ հանկարծ մաղալը վնասող չլինի, գնացող էկողին էլ կանչեցինք, էդ խորովածը արեցինք՝ կերանք, դրանից հետո էլի մի հինգ էդքան խորոված արեցինք, ու էդ էլ կերանք։ Էն Մանվելի բերած գինին խմեցինք, հետո էլի հավաքված մարդկանցից մի քանիսը գինի բերեցին էդ էլ խմեցինք։ Վերջում գինին վերջացավ, անցանք օղին։ Օղի բերեցին, էդ էլ խմեցի՜նք էնքան, մինչև քեֆներս միլիոն դառավ։ Մեկ էլ մի ժամի տատդ եկավ, թե. - Ձեր ալկաշ տերը թաղեմ, աշխարհով մեկ խայտառակ եղանք, հեռուստացույցի բոլոր ալիքներով ձեզ են ցույց տալիս։ Սկզբից չհավատացինք, բայց որ Սամվելի կինն էլ եկավ նույնը ասեց, կասկած ընկավ մեջներս։ Եղած չեղածը հավաքեցինք գնացինք տուն հեռուստացույցը միացրեցինք, մեկ էլ մեջից մի աղջիկ, թե. «Այսօր տեղի ունեցավ աշխարհի ամենախաղաղ հեղափոխությունը»: Ու մեզ են ցույց տալիս, էդ խորոված անելու ու ուտուշ-խմուշի ժամանակ։ Առավոտ զարթնեցի ուժեղ գլխացավով։ Էդ որ ասում են, թե՝ ոչ մի զոհ չի եղել, սուտ են ասում։ Մի շաբաթ դիակի նման տանը ընկած էինք բոլորս՝ ես, Վարդանը, Վարազդատը, Մանվելն ու Սամվելը, Վիրաբը ու տղերքից էլի մի քանի հոգի։ Այ տղա, մի շաբաթ չէինք կարողանում իրար գալ։ Բառիս բուն իմաստով «դիակ» էինք։ Բայց դե բոլոր դժվարություններն էլ մարդու համար են ու ավելի վատ վիճակներից ենք կյանք վերադարձել։ Ով-ով, բայց դու պապիդ լավ գիտես։ Էնպես որ, դրան էլ դիմացանք։

Հիմի իմ խորհուրդը քեզ. ինչ կարգի կարևոր հեղափոխություն էլ ուզում է լինի՝ գինին ու օղին չխառնես իրար։ Սկզբից ինչով սկսում ես, մինչև վերջ դրանով էլ պիտի շարունակես։

Սիմանտոն պապի 16 -թաղամասի 26- կոմիսարները

03.05.2018