Վերադառնալ ընթերցարան

342 · 29.05.2018

երժշ. Էդվարդ Շարմազանով

343 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Ինչո՞ւ եմ ես այսքան մենակ, Ի՞նչ քամիներ եկան անցան, Աչքածակի նման կերանք՝ Էդպես էլ բան չհասկացանք։

Ա՜խ, տիրակա՜լ, ներիր մեղքս, Մեղք եմ գործել աններելի, Բռնիր, խնդրեմ, պարզած ձեռքս, Իմ տիրակալ, իմ սիրելի։

Դառն օրերը հուշ են հիմա, Անցյալում է մղձավանջը, Գիտր ճամփան սիրո, ներման, Լսիր, պապակ հոգուս կանչ։

Ա՜խ տիրակալ, ների՜՜ր, ներիր, Լսիր մեռնող սրտիս տաղը, Խնամի չենք, բայց դե էլի Աղն է կերել, մեր մատաղը։

Ձոն Գագիկին կամ Հիշում և աղաչում եմ հեղ. Արմեն Աշոտյան երժշ. Էդվարդ Շարմազանով

29.05.2018