Վերադառնալ ընթերցարան

341 · 23.05.2018

Օդ է սա

342 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

ԴուՔ էլ մի Հյուգո, մի Բայրոն, Շեքսպիր, ԴուՔ էլ մի Գյոթե, մի Կանտ, մի Հեգել, Հայաստան աշխարհն արտի տեղ հերկել, Լոլիկ եք ցանում մի ամբողջ երկիր։

Եկաք քնարով, Դուք հողագործի, Ու երկրի մերը սարքեցիք հազար, Ելնելով հիմա ձեր հմուտ փորձից, Ողջ ազգը միայն կաճեցնի գազար։

Ձոն կարճափետին Տաղ քնարական

Մարդս լիներ նախարար, Իսկ ես շքեղ մի նանար, Էս կիրակի օրով նա Գնար մարզվեր, լողանար,

Ես էլ սալոն գնայի, Վիզաժ, մեյքափ անեի, Պեդիկյուր ու մանիկյուր՝ Ծյունինգվեի մի պուճուր,

Էդպես դզված ու փչված, Տաքսին գար՝ իջնեի ցած, Առանց հոգսի ու դարդի, Գնայի կլուբ փարթի։

Ֆոտոսեսիա անեի, Ֆեյսբուքի մեջ դնեի, Փաբում չիքին լինեի, Մարդուս գլխին շինեի,

Սերժը տեսներ չիքինս, Ասեր՝ է՞ս է տիկինդ, Ո՞վ է տեսել էսպես բան, Ուղարկում ենք քեզ դեսպան։

Մի աշխարհ, մի Կանադա, Մարդս դեսպան, թե դառնա, Ախ ինչ կայֆա, ինչ լավա, Ինձ կտանի Օտտավա։

Միլիտոննա Արթմնի երազ

Անի Գրիգորյանի ստատոուսիների չափածոն

Էսօր շոգ էր, քան թե երեկ, Էսօր թեժ էր, տապ էր, կրակ, Ողջ գիշերը՝ ինչպես ցերեկ՝ Անապատի արևի տակ։

Բայց դե ոչինչ, ծովն արալեզ Կզովացնի տապը կեսօր, Սա էլ կանցնի, վաղը կասես՝ Երեկ լավ էր, քան թե էսօր։

Ամառ Խայեմ Օդ է սա

23.05.2018