Վերադառնալ ընթերցարան

340 · 19.05.2018

Ազգային ազատագրական

341 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Արևներ են բեկվում պատի վրա. Ոչինչ չկար նրան այնտեղ պահող, Լուսամուտից նետված շողի նման Փոքրիկ լույս էր անքար պատին պարող:

Կյանք էր ապրել մարդը պատի վրա, Պատից եղել այս կողմ, եղել անդին, Բայց օրերի ցանցը սարդոստայնի նման Փաթաթվել էր, մի օր՝ գամել պատին:

Մարդը պատի վրա՝ պատին գամված, Կատարյալի պես պարզ, անհաս, հեռու, Լուսամուտից այս կողմ ցավը թողած՝ գնաց Ձյուների մեջ ծաղիկ որոնելու։

Զուլոյին 21․05․2017

Ելեք պարենք մեր Քոչարին, Մեր Քոչարին հաղթական, Հայ զավակներ մենք քաջարի, Հայրենասեր գաղթական։

Թող օտարի հողը թնդա, Մեր ոտքի տակ ամրակուռ, Շուն Թալեաթին նետենք զնդան, Ազատենք մեր սուրբ Մակուն։

Ելեք, ելեք քաջ հայորդիք, Ելեք բռնենք Քոչարի, Թող թշնամին հեռու, մոտիկ, Դողա անհաղթ մեր պարից։

Թող Պեկինից մինչև Փարիզ Ու Փարիզից մինչև Լոս, Հայը միշտ իր պարը պարի, Հաղթի թուրքին բարբարոս։

Արաբոյի սուրը ճոճի Հայրենիքը պաշտպանի, Մերն են այսօր Լոսն ու Սոչին, Հետ կբերենք և Անին։

Ելեք, տղերք, մեր Քոչարին, Պարենք խրոխտ, հաղթական, Հայ զավակներ մենք քաջարի, Հայրենասեր գաղթական։

Գուսան Մղդսի Ազգային ազատագրական

19.05.2018