Վերադառնալ ընթերցարան

339 · 15.05.2018

Լայվարա՛

340 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Երբ խաչեցին Նրան… Ե՞րբ խաչեցին Նրան։ Գուցե երեկ, այսօր, վաղը գուցե, Գուցե միայն վերքեր հայտնվեցին վրան, Ու սավանը ծածկեց խաղը գուցե։

Մենք խաչվեցինք, ավաղ։ Եղանք խաչ կրող, Եղանք խաչ տանող Մարդու որդի, Ու չխաչված գուցե, եղանք և՛ խաչագող, Ե՛վ խաչակիր եղանք հորից որդի։

Երբ խաչեցին նրան, մենք խաչն առանք ու սին Ճամփա բռնած դեպի նոր Գողգոթա, Հազարամյակներով խաչ առած ուսին Խաչին ձուլված եղանք, որ մեզ գթան։

Երբ խաչեցին նրան՝ մե՛նք խաչվեցինք ավաղ, Մեզ գամեցինք խաչին ու խաչ մեզ, Ու տարտարոսն անծիր, տարտարոսը համակ Մեզ ընդունեց իր մեջ խաչ որպես։

Ե՞րբ խաչեցին Նրան․․․

17․05․2015թ․

Աչքներս ջուր կտրեց՝ ականջը կանչիդ, Կարոտից վառվում ենք, էրվում ենք, նեղն ենք, Ո՞նց անենք, էս գիշեր լայվ անես դաչից, Լայվ արա, Նիկոլ ջան, էն լայվիդ մեռնենք։

Լայվ արա, Նիկոլ ջան, լայվ արա, հոգի, Անխափան լինի թող սելֆիիդ ձողը, Լայվ արա, լայվից թող թշնամին չոքի, Լայվ արա, լայվի հետ ծաղկի մեր հողը։

Լայվ արա, Նիկոլ ջան, լայվ արա, արա, Թող որ լայվ անողի քո լայքը չպակսի, Լայվ արա՝ երկրից չարը վերանա, Սերժիկը բանտ նստի, Գալուստը՝ տաքսի։

Աշուղ Նաբաթ Լայվարա՛

15.05.2018