Վերադառնալ ընթերցարան

346 · 02.06.2018

Կառավարության ծրագրի մասին համառոտ

347 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Մեր Նիկոլը ունիկալ է, Չունի դուբլ, նմանակ, Նպատակի տիրակալ է՝ Առանց ժամ ու պատարագ։

Վազում է նա ամբողջ օրը, Հանդիպումից հանդիպում, Բաղրամյանի իր կանտորը Մնացել է դատարկուն։

Ո՞վ չգիտի մեր Նիկոլին, Նա ո՞ւմ լեզվի ծերին չի, Թե Սերժին ոնց թողեց չոլին, Ու նա էլ մեր քեռին չի։

Բայց դե, հանուն արդարության, Պիտի ասենք նաև, որ Նիկոլից շատ՝ փոփոխության Օրակարգն է կարևոր։

Ու, թե վաղը Լֆիկ ու Դոդ Նորից դառան դեպուտատ, Թե կանգնեցին Նիկոլի մոտ, Նիկոլի հետ, նրա տակ,

Պիտի չասենք՝ էս՞ էր կարգը, Կամ ճարը մեր ձեռին չի, Այլ գործարկենք օրակարգը։ Սերժն էլի մեր քեռին չի։

Աթաբեկ Խռկոյան Կառավարության ծրագրի մասին համառոտ

02.06.2018