Վերադառնալ ընթերցարան

347 · 08.06.2018

Վարսավիր Մացոն

348 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Այ, մարդ, Նամարդ Լարսը Թարս էր, Փլվեց՝ Մացոն քաշվեց, Համեմ, Կոտեմ, հազար, գազար, Գազելի մեջ խաշվեց։

Լարս էր Հասել Վաղուց Մացոն, Բայց վրացուն տուտուց, Չհամոզեց՝ Ճամփեն բացեն, Ասին՝ մնա՝ էգուց։ - Ախպեր, Ճամփեն, Բացի Անցնենք, Էսօր հասնեմ Սոճի, Արևի տակ, Շոգին պապակ՝ Ապրանքս կկորչի։ - Իզվինիծե, Պադաժձիծե, Ռադի բոգա, բիճո։ - Հատուկ արիք, Այ, դուք չարիք, - Ձեզ մորթելը քիչ է։ Ինչպես տանը՝ Ինքն իր համար Բողոքելով Մացոն, Թևթափ, անզեն Մտավ Գազել, Քնեց՝ մինչև բացեն։

Կենցաղային պոեմ Վարսավիր Մացոն

08.06.2018