Իմ հայոց լեզու հեթանոս, անմահ, Դու ես իմ փոքր ազգի գանձն ու գահ, Դու ես հայության պաշտպանը եղել, Քեզնով է հայը միշտ գոյատևել։
Դու անխոցելի ես, անառիկ, հպարտ, Դու մի հսկա ես, ուժեղ ու անպարտ, Բայց նույն ժամանակ քաղցր ես ու դյուրին, Նուրբ ես քան մետաքս, ճկուն քան ուռին։
Երաժշտ. Յանի Խոսք. յանի՝ Աշոծյանի
21.11.2014
Հիշում եմ քեզ ծերվեծեր, Կարեն անուշ ու անգին, Ավտոբուսի նոր գծեր, Կարեն անուշ ու անգին։ Ահա նստած գազելում, լուռ կառչած եմ նեղ լյուկին, Դու չփորձես մեզ գցել, Կարեն անուշ ու անգին:
Բազմել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն, Որ եկար քաղաքապետ քաղաքամայր Երևան։ Եվ հիշում ես էն մարդուն, երբ որ եկար դու կրկին,- Ո՞ւր է արդյոք հեռացել, Հովիկն անուշ ու անգին:
Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած, Եվ ի՞նչ դռներ է ծեծել, Կարեն անուշ ու անգին: Եվ երբ հոգնած է եղել, - Ո՞ւմ է գրկել որպես քած - Ո՞ւմ գրկում է հեծեծել, Կարեն անուշ ու անգին:
Մտորում ես դու տխուր, - օրորում է թթենին․ Տխրությունը քո անծիր, Կարեն անուշ ու անգին: Եվ աշխատում ես, տքնում, աչք չես փակում մթերին, Խնդրում ենք մի՛ հեռացիր, Կարեն անուշ ու անգին...
Ոտանավորը գրվել է Շիրազի կողմից, այլանդակվել է իմ կողմից կառավարության գովաբանման ծրագրի շրջանակներում։ Ստատուսի արժեքն է 15100 դրամ՝ այդ թվում ԱԱՀ։ Շեյրը 60% զեղչ։ Ստատուսը գրելու ընթացքում չի տուժել ոչ մի կենդանի։
Գ․ Միսկարյան
21.11.2016