Ամեն ինչ գալիս է շատ հեռվից ու գնում շատ հեռուն, Բայց, եթե սևեռուն դիտելու լինենք այն՝ ինչը կա, Կտեսնենք և հեռուն՝ որտեղից գալիս ենք, և անհուն Այն հեռուն, որը դեռ չի եղել, չի եկել, բայց կգա։
Փա՞ստ է սա․․․ կամ գուցե՞ հիպոթեզ։ Բայց արի դե ու տես, Որ հեռուն մեկը չէ, այլ բազում, ու ամեն հեռացող Բախվում է մեկ այլին, այլ կետում, ու ծնվում է որպես Մի նոր Ես, Գոյություն, Էություն ու մի նոր երազող։
Ամեն ինչ գալիս է շատ հեռվից ու գնում շատ հեռուն, Բայց, եթե սևեռուն դիտելու լինենք այն, ինչ որ կանք, Կտեսնենք և անցյալը, որտեղից գալիս ենք, և եռուն Այն հեռուն՝ ապագան, որը դեռ չի եկել՝ չի էլ գա․․․
Բազմաշխարհ
23.11.2013
Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք Ֆեյսբուքահայ աշուղին, Սիրու՛ն տիկնայք, ջահե՛լ տղերք, Լավ ուշ դըրեք իմ խաղին։
Մենք ամենքըս հյուր ենք ֆեյսում Գըրանցվելու փուջ օրից, Հերթով գալիս, անց ենք կենում էս անցավոր թայմնլայնից։
Անց են կենում չաթ ու պրիվատ, Ֆեյք ու ֆըրենդ, քոմենթ, լայք, Ֆեյսը մերն է, մենք՝ ֆեյսինը, Ցուկերբերգն է հանրահայտ։
Ցուկն է հայտնի լավ իմացեք, Որ կխոսվի դարեդար, Երնե՜կ նրան, ով Ցուկի պես Կապրի անվերջ, անդադար։
Ֆեյքն էլ էր դեռ ապրում անմեռ, Անե՜ծք նըրա ֆեյք գործին, Ֆըրենդ լիներ, թե ֆոլոուեր, Ցուկին փակեց ամենքին։
Ես ֆեյսբուքի խոսքն եմ ասում, Որ ժըպտում է մեր սըրտին, Ո՞վ չի սիրում, թեկուզ տափակ, Լավ կատակը լավ մարդի։
Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք, Մի բան պատմեմ հիմի ձեզ, Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում, Գալուստի սուր մտքի պես։
Օգանես Տումանյան
22.11.2014