«Աստված քեզ հետ». ասում եմ լուռ, հազարերորդ անգամ, ու վիզս ծուռ, գնում եմ հետ, որ վաղը գամ։ Հազարերորդ անգամ սյունից կախված լապտերն աչքով անում․ հազարերորդ անհամ «ինչո՞ւն» նետում դեմքիս՝ անէանում։ «Աստված քեզ հետ», այսօր նորից չկամ, վաղը չեմ գա, կգամ, կարևոր չէ արդեն։ Մեջքիս մի շեմ, մի դուռ, սրտիս՝ մի բեռ, մտքիս՝ մշուշ, ու կուշտ, մի կուշտ հույզեր։
Աստված թե տա, Ու դու չգաս ինձ ընդառաջ, առաջ՝ «Աստված քեզ հետ», հետո քեզ ո՛չ նեցուկ, ո՛չ խոչնդոտ ես չեմ։ Որ չկորչեմ, ուրվականի նման, հազարերորդ անգամ, անկամ, վաղն էլ կգամ։ Հազարերորդ անգամ դու դա չես իմանա, քանզի հազար անգամ ես քեզ համար չկամ։
Աստված քեզ հետ։
15․06․2014
Ահա՛ Կոմկուսն իմ ոտքի տակ։ Ես մեն մենակ վերևում Սպիտակափառ լեռան լանջին լուռ կանգնած էի ու նայում. Ինձ պես բարձր, Քոչ հեռվում, դեպի եթեր վերացած՝ Օդում հանգիստ սավառնում էր՝ թևերն հըզոր տարածած։ Սակայն եկավ ինչպես անեծք, էն Նիկոլը փուչ ու սին Ու մեզ կտրեց Մարտի մեկով մեր գագաթից պառնասի, Սրտի ցավով, գույժով, դավով, ինչպես ինֆարկտ մեկուսի, Նա մեզ՝ դարով սանիկ-քավոր, գամեց ժայռին կրկեսի։
Վլադիմիրի Ազատիլիչ Սերժիկ Նիկոլայական
15.06.2018