Մենք վախ չունենք, մենք չունենք վախ, Երբ երկիրը ձեր ձեռքում է, Իմ ԱԱԾ ազատ, անկախ Ողջ իմ սերը այս երգում է։
(կրկներգ) Կեցցե, կեցցե մեր ԱԱԾ-ն, Կեցցե մեր քաջ Վանեցյանը, Օղու տեղը թան ու մածուն, Խմենք տղերք՝ ձեր կենացը։
Թող թշնամին ձեզնից դողա, Թող վախենա հանցագործը, Վարչապետը փող չխաղա, Թողած երկրի բան ու գործը։
(կրկներգ) Կեցցե, կեցցե մեր ԱԱԾ-ն, Կեցցե մեր քաջ Վանեցյանը, Օղու տեղը թան ու մածուն, Խմենք տղերք՝ ձեր կենացը։
Հպարտ եմ ես, հպարտ ձեզնով, Սատար եմ ձեր ամեն փորձին, Խոսում եք դուք սիրո լեզվով, Հետը նույնիսկ հանցագործի։
(կրկներգ- 2 անգամ) Կեցցե, կեցցե մեր ԱԱԾ-ն, Կեցցե մեր քաջ Վանեցյանը, Օղու տեղը թան ու մածուն, Խմենք տղերք՝ ձեր կենացը։
Ավել Բարսեղյան Ձոն մեր քաջ և անվախ ԱԱԾ-ին, կեցցե Նիկոլ Փաշինյանը
22.06.2018