Աշխարհդ, մի տեսակ, փոքրացել, փոքրացել, փոքրացել, Դարձել է քորոցի գլխի չափ: Բոլորին, ում որ չես մոռացել, ում որ չես ճանաչել, Կանչել ես՝ չեն եկել օգնության, Հոպ, հանկարծ, մի տեսակ, Դարձել են բժշկող, դեղահաբ, ջերմաչափ։
Մի տեսակ, շատ փոքր է աշխարհը, մի տեսակ, որբացած։ Մի տեսակ, ընտրել են բոլորը բոլորին։ Մի տեսակ, բոլորը բոլորից տեղյակ են, բոլորը բոլորին կողմնակից, կամ դեմ են բոլորը բոլորին, բոլորը բոլորից բանիմաց, Բոլորը բոլորից բարի են, անթերի, Մի տեսակ, հրեշտակ են առանց թևերի։
Մի տեսակ, ամենից ամենա ամենան դարձել է առօրյա, Դարձել է առօրյա քառօրյան։ Դարձել է, մի տեսակ, Մի հեքիաթ ուր չկա գերմարդը։
Ու էսպես, մեկ հացի հերթերում, Ու մեկ էլ Հ1 ի եթերում էր լինում, Որ մարդիկ հավատան հրաշքին, Բայց տեսնել չուզենան։
Մի տեսակ քորոցի գնդի չափ աշխարհի փողոցը փակելը, քայլելը երթերին Դարձել է ցուցանիշ։ Մի տեսակ, աշխարհս դարձել է քորոցի գլխի չափ ու և քիչ, և հեռու բոլորից։ Մի տեսակ․․․
Հունան Ավետիսյան ԽՍՀՄ հերոս Մի տեսակ առցանց ջուրծեծոցի
09.08.2018