Ի՞նչն է կապում ինձ այս հողին, Այս ազգի ու երկրի հետ, Քոչս կապեմ, գաղտագողի Ելնեմ գնամ նորից ետ։
Ելնեմ գնամ ալբանյո իմ Դաշտերն արձակ ջերմագին, Լեռները սեգ, ձյունը գլխին Ուր տալիս է ճերմակին։
Սեգ լեռներում գիրքս գրեմ, Կյանքս դաջեմ տառ առ տառ, Մարտի մեկի ջարդը ջրեմ, Տեղը ցանեմ թավ անտառ։
Հոկտեմբերի քսանյոթը Սրբագրեմ վերստին, Ու Ալբանյո թող թարմ օդը, Նոր շունչ, կյանք տա իմ ստին։
Ի՞նչն է կապում ինձ այս հողին, Այս ազգի ու երկրի հետ, Քոչս կապեմ, գաղտագողի, Ելնեմ գնամ նորից ետ։
Անտուան Մարի Ժան-Բատիստ Ռոժե դը Սենտ-Էքզյուպերի Փոքրիկ ալբանացին
15.08.2018