Մհեր ջան, աղջիկս, քեզ բարի ճանապարհ, Քեզ բարի թռիչք, այս խառը օրերին, Քո ամեն մի բառը մի ամբողջ գաղափար, Մերձեցման մի կամուրջ հների, նորերի։
Մհեր ջան, աղջիկս, քեզ բարի խոկում, Բարի են կրածդ մտքերը, անշուշտ, Քո փխրուն հոգու մեջ կամքդ միշտ տոկուն՝ Մարդկային հոտի դեմ բռի ու անկուշտ։
Մհեր ջան, աղջիկս, սիրելիս, միակս, Ի սրտե մաղթում եմ քեզ կանաչ մայրուղի, Որտեղ էլ որ կանգնես՝ կպցնես միշտ լավը, Միշտ լինես արժանին Արթուրի ճյուղին։
Հեղինե Բիշիյորում Ձոն Մհերիս
30.08.2018