Դերասան էր նախորդս, բնատուր արտիստ, Թիկունքը լայն, մշակված ձայն, քայլվածքը հանգիստ, Բեմի մարդ էր, մի խոսքով, բեմից օտարված, Բեմի տեր էր, տիրակալ էր, բեմի մոգ, աստված։ Սակայն եկավ, փոխվեց կյանքը, աշխարհը հայոց, Գնաց հինը, էն անգինը, արտիստը էն բոց, Հիմա ես եմ նրա տեղը, նրա պաշտոնում, Բեմի կրակ, հայոց ճրագ, փառքս եմ տոնում։ Ես եմ հիմա դերասանը, արտիստն այստեղի, Մի խանգարեք, մի խարդավեք, դավ նյութեք, լեղի, Բեմն իմ կյանքն է, օթևանը, իմ բան ու բառը, Օ՜, բոժե մոյ․․․ օ՜, գոսպըձի, խառն եմ շատ խառը։ Ես եմ այսօր դերասանը այս բեմի Վ. Օսիպյան 31.08.2018 Դերասան էր նախորդս, բնատուր արտիստ, Թիկունքը լայն, մշակված ձայն, քայլվածքը հանգիստ, Բեմի մարդ էր, մի խոսքով, բեմից օտարված, Բեմի տեր էր, տիրակալ էր, բեմի մոգ, աստված։
Սակայն եկավ, փոխվեց կյանքը, աշխարհը հայոց, Գնաց հինը, էն անգինը, արտիստը էն բոց, Հիմա ես եմ նրա տեղը, նրա պաշտոնում, Բեմի կրակ, հայոց ճրագ, փառքս եմ տոնում։
Ես եմ հիմա դերասանը, արտիստն այստեղի, Մի խանգարեք, մի խարդավեք, դավ նյութեք, լեղի, Բեմն իմ կյանքն է, օթևանը, իմ բան ու բառը, Օ՜, բոժե մոյ․․․ օ՜, գոսպըձի, խառն եմ շատ խառը։
Ես եմ այսօր դերասանը այս բեմի Վ. Օսիպյան
31.08.2018